|
Փոխարժեքներ
25 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.01 |
| EUR | ⚊ | € 428.44 |
| RUB | ⚊ | ₽ 5.1334 |
| GBP | ⚊ | £ 496.45 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը նորմալ կառավարության պայմաններում կարող էր դառնալ հայկական շահերի բարձրաձայնման, իմիջային խնդիրների լուծման և ՀՀ-ի դերի՝ միջազգային ասպարեզում առաջմղման հնարավորություն։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Այն ծառայությունը, որը հայաստանյան ռեժիմն է ակնկալում, բացառապես նեղ թիմային բնույթ ունի և որևէ առնչություն չունի պետական շահի հետ։
Այստեղ կա նաև այլ հանգամանք․ իսկ ի՞նչ ակնկալիք ունի եվրոպական համայնքը Փաշինյանից՝ ընտրական փուլում բոնուսներ շռայլելու և ժպիտներ փոխանակելու դիմաց։
Այստեղ ամենամեծ սպառնալիքը կարող է դառնալ երրորդ երկրների դեմ հակազդեցության և այլոց հավակնությունների հարթակ դառնալը, ինչը ոչ մի լավ բան չի խոստանում»։