|
Փոխարժեքներ
20 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.87 |
| EUR | ⚊ | € 426.69 |
| RUB | ⚊ | ₽ 5.1458 |
| GBP | ⚊ | £ 492.8 |
| GEL | ⚊ | ₾ 137.57 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆֆը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին մտերմացրել է ԱՄՆ նախագահը։
«Ադրբեջանն ու Հայաստանը, որոնց հարցով մենք աշխատում էինք այդ գործարքի շուրջ նախագահի անունից, ամենահեշտ գործարքն էր, որովհետև New York Times-ը դրա մասին չգիտեր։ Ուստի նրանք չէին կարող որևէ վատ բան ասել մեր արածի մասին։
Մենք այդ համաձայնագիրը կնքեցինք 6 շաբաթվա ընթացքում (2025 թվականի օգոստոսի վաշինգտոնյան պայմանավորվածությունները) ։ Նրանք 37 տարի կռվում էին և հիմա լավագույն ընկերներ են: Դա բավականին ուշագրավ է», – ասել է Ուիթքոֆֆը Մայամիի համալսարանում կայացած համաժողովում։