|
Փոխարժեքներ
12 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.96 |
| EUR | ⚊ | € 434.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9961 |
| GBP | ⚊ | £ 501.42 |
| GEL | ⚊ | ₾ 137.67 |
«Հրապարակ» թերթը գրում է.
««Ուժեղ Հայաստան» կուսակցության հիմնադիր-առաջնորդ Սամվել Կարապետյանը, մեր տեղեկություններով, օրերս հանդիպել է իրենց նախընտրական ցուցակում տեղ գտած մի քանի տասնյակ ներկայացուցիչների հետ, զրուցել նրանց հետ, փորձել հասկանալ՝ ովքեր են 36 թեկնածուները, որոնց անունները հրապարակվել են՝ որքանով են արժանի։
Դա, կարելի է ասել, յուրօրինակ ստուգարք է եղել թեկնածուների համար։ Հանդիպումից հետո Կարապետյանը, ըստ մեր աղբյուրի, որոշ խմբագրումներ է արել ցուցակում` ոմանց հանել, ոմանց «ռակիրովկաներ»` տեղերի փոփոխություն է արել։
Նշենք, որ մինչ այս հրապարակված 36 թեկնածուները միայն «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն էին, ցուցակը երեկ համալրվեց դաշինքի անդամ քաղաքական ուժերի ներկայացուցիչներով։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում