Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Forbes-ը հրապարակել է 2020թ․ ամենից շատ կորուստներ կրած ռուսաստանցի միլիարդատերերի տասնյակը։ Այն գլխավորել է «Լուկօյլ» ընկերության տնօրեն Վագիտ Ալեկպերովը:
Ընդհանուր հաշվով ցուցակում տեղ գտած միլիարդատերերը կորցրել են 17 598 մլրդ դոլար: Ալեկպերովի կորուստը կազմել է 4, 082 մլրդ դոլար․ հիմնական պատճառն ընկերության գործակիցների նվազումն է եղել։
Երկրորդ տեղում է «Նովատեկ» ընկերության կառավարման խորհրդի նախագահ Լեոնիդ Միխելսոնը, որը մեկ տարում 3,555 մլրդ դոլարի կորուստ է ունեցել: Եռյակը եզրափակում է Volga Group մասնավոր ներդրումային ընկերության սեփականատեր Գենադի Տիմչենկոն, որը 2,339 մլրդ դոլար է կորցրել ավարտին մոտեցող տարում։
Տասնյակում տեղ են գտել նաև գործարարներ Լեոնիդ Ֆեդունը, Միխայիլ Գուցերիևը, Սամվել Կարապետյանը, որը 1,533 մլրդ դոլարի կորուստ է ունեցել, Իգոր Ալտուշկինը, Օլեգ Դերիպասկան, Վլադիմիր Բոգդանովը, Գոդ Նիսանովը և Զարախ Իլիևը:
2020 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ՝ «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի կարողությունը գնահատվում է 2,567 մլրդ դոլար: