|
Փոխարժեքներ
12 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 375.73 |
| EUR | ⚊ | € 440.09 |
| RUB | ⚊ | ₽ 4.8644 |
| GBP | ⚊ | £ 504.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.4 |
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․
«Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում: Իրանն ու ԱՄՆ-ը, Իսլամաբադում 21 ժամ տևած բանակցություններում չկարողացան համաձայնության հասնել:
Հայտարարված 14-օրյա հրադադարը «կախված է մազից», և Իրան շուրջ պատերազմը կարող է շարունակվել: Պատերազմի հավանական շարունակությունը կարող է ընդգրկել նաև նոր երկրներ ու նոր թիրախներ: Մասնավորապես՝ Թուրքիայի նախագահն է խոսել նման մտադրության մասին:
Ըստ ԱՄՆ փոխնախագահ Վենսի՝ անհամաձայնության երկու գլխավոր խնդիրներն ու ԱՄՆ կարմիր գծերը Իրանի միջուկային զենքի ու Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության հարցերն են եղել:
Իսլամաբադից մեկնելուց առաջ, Վենսը նշել է, որ այժմ գնդակն Իրանի դաշում է:
Տարբեր շրջանակներ ակտիվորեն խոսում են Հորմուզին նեղուցն ամբողջովին ռազմածովային բլոկադայի ենթարկելու հավանականության մասին: Սա նշանակում է, թույլ չտալ Իրանին՝ ինքնուրույն որոշել, թե ում նավթատարերին թույլատրել ելումուտ անել, ումը՝ ոչ: Այն հղի է ոչ միայն Իրանի, այլ նավթ ձեռքբերող տարբեր երկրների հետ ուղիղ հակադրությունների ռիսկերով:
Մեր շուրջն իրավիճակը շարունակում է մնալ լարված ու անորոշություններով լի»: