Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրերս ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն էր տեղադրել «Onyxum» անվանմամբ ընկերության վերաբերյալ՝ նշելով, որ ընկերության գործունեությունը պարունակում է ֆինանսական բուրգի հատկանիշներ, որպիսի հանցավոր արարքի համար, քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ, մեղադրանքներ են առաջադրվել «Onyxum» անվան ներքո գործող ֆինանսական բուրգի մասը ստեղծող և համակարգող 11 անդամների։ Այս մասի հայտնում է ՔԿ-ն:
Նշված հրապարակման կապակցությամբ «Onyxum» անվամբ ընկերության անունից տարբեր լրատվամիջոցներով կատարված հրապարակումների կապակցությամբ հայտնում ենք, որ ՀՀ քննչական կոմիտեն, գործի շահերից ելնելով, ներկայումս ձեռնպահ է մնում այլ տեղեկատվության տրամադրումից և հրապարակային բանավեճից՝ նշելով, որ քրեական վարույթի շրջանակներում կատարված գործողությունները, դրանց առնչությամբ անհամաձայնության դեպքում, ենթակա են բողոքարկման միայն քրեադատավարական ընթացակարգերով: