|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հրապարակ թերթը գրում է. «Վիկտոր Դալլաքյանի կուսակցական բեմելը և համագումարը, որ պետք է տեղի ունենար նոյեմբերի վերջին, հետաձգվել է։ Հիմա ասում են, որ համագումարը տեղի կունենա դեկտեմբերի 20– ին։ Սակայն այս ամսաթիվը նույնպես վերապահումով է ասվում, որովհետև շատերը կարծում են, որ այն հնարավոր է ընդհանրապես տեղի չունենա։ Սեյրան Օհանյանը լրիվ զադնի է դրել, դեռ օրորոցում գտնվող կուսակցությունն առաջին հզոր տրանշն ստացել-ծախսել է, այլևս կոպեկ չի եկել, և չի ստեղծել որևէ տեղական կառույց, որևէ նոր բան՝ առաջին տրանշից հետո»։
«Հիշեցնենք, որ առաջին տրանշով հնարավոր է եղել «կուկլա» գրասենյակ ունենալ Երևանի սրտում՝ Հանրապետություն փողոցում, ու էլ ավելի «կուկլա-նանո» պրես-ցենտր՝ Ամիրյան փողոցում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։