կարևոր
529 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-30 10:55
Հասարակություն

Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է. բոլոր ավտոճանապարհները բաց են

Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է. բոլոր ավտոճանապարհները բաց են

Հունվարի 30-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:

Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր։

Հարգելի՛ վարորդներ, հորդորում են լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։