|
Փոխարժեքներ
20 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.21 |
| EUR | ⚊ | € 444.85 |
| RUB | ⚊ | ₽ 4.8685 |
| GBP | ⚊ | £ 511.21 |
| GEL | ⚊ | ₾ 140.89 |
«Վրաստանի համեմատ Հայաստանում դեղորայքի գների թանկ լինելն ունի 3 պատճառ»,-Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի շնորհանդեսի ժամանակ ասաց Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով դեղերի գների նվազեցման մեխանիզմենրին։
Նշելով, որ Հայաստանում դեղերը վաճառելու համար գրանցում են, հարց տվեց, թե ինչու է գրանցվում «Գլյուկովաժ» դեղամիջոցը, քանի որ երկիրը փոքր է ամեն մի դեղի գրանցումը 8000-ից 10000 դոլար արժի։
«Մեռանք ասելով, որ բացի Հայաստանում արտադրված դեղերից, մյուս դեղերը չպետք է գրանցվի»,- ասաց Հրանտ Բագրատյանը և հավելեց. «Ես կասկածում եմ, որ գործող վարչախումբը իր ղեկավարով ներգրավված է այդ դեղերի բիզնեսի մեջ»․
Նա նշեց, որ դեղերի գրանցումը թանկացնում է այն 15-20 %-ով և չպետք է այլ երկրներում գրանցված դեղերը գրանցել Հայաստանում, այլ ինքնաշխատ եղանակով համարել գրանցված։
Ըստ Բագրատյանի՝ դեղերի փորձաքննության հիմնարկը պետք է լուծարվի։