|
Փոխարժեքներ
15 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 380.33 |
| EUR | ⚊ | € 443.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.8394 |
| GBP | ⚊ | £ 511.62 |
| GEL | ⚊ | ₾ 141.16 |
5 իրավական հարցադրում ՀՀ ԱԳՆ-ին՝ TRIPP–TIF-ի վերաբերյալ, այս մասին գրել է փաստաբան Գոհար Մելոյանը:
«1,Փաստաթուղթն ուղղակիորեն չի նախատեսում, որ TRIPP զարգացման ընկերությունը հիմնադրվում և գրանցվում է Հայաստանի Հանրապետությունում, այսինքն՝ արդյո՞ք TRIPP զարգացման ընկերությունը լինելու է ՀՀ իրավաբանական անձ, թեև փաստաթղթի անգլերեն տարբերակի 3-րդ էջի առաջին նախադասությունից կարելի է անել նման ենթադրություն։
Հետևաբար՝ անհրաժեշտ է հստակ պարզաբանել, թե որ պետությունում է գրանցվելու TRIPP զարգացման ընկերությունը։
2, Արդյո՞ք TRIPP զարգացման ընկերությունը, որն ըստ էության հանդիսանալու է Սյունիքի մարզով անցնող և Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող հաղորդակցությունների օպերատոր, իր ստացած շահույթից վճարելու է հարկեր Հայաստանի Հանրապետությունում։
Այսինքն՝ արդյո՞ք TRIPP զարգացման ընկերությունը լինելու է հարկատու, թե ինչ-որ հիմքով ազատված է լինելու ՀՀ պետական բյուջե հարկ վճարելու պարտավորությունից։
Կամ արդյո՞ք TRIPP զարգացման ընկերությունից հայկական և ամերիկյան կողմերի ստացվող դիվիդենտը հարկվելու է։
3,Այն ենթակառուցվածքները, որոնք Հայաստանը տրամադրելու է TRIPP զարգացման ընկերությանը TRIPP-ուղին կառուցելու և շահագործելու համար, տրվելու են անհատույց, թե վճարովի հիմունքներով։
Այսինքն՝ կոնցեսիոն վճարներ լինելու՞ են, թե TRIPP զարգացման ընկերությունը անհատույց է ստանալու այդ հաղորդակցության կառուցման և շահագործման իրավունքները։
4,Փաստաթղթի անգլերեն տարբերակի 3-րդ էջի երկրորդ պարբերության վերջին նախադասությունը հնարավոր է մեկնաբանել այնպես, որ TRIPP զարգացման ընկերությունից ստացված շահույթը սկզբում ամբողջությամբ գնալու է ամերիկյան կողմին՝ մինչև նա ամբողջությամբ հետ ստանա իր ներդրած գումարները։
Արդյո՞ք դա այդպես է, այսինքն՝ Հայաստանը TRIPP զարգացման ընկերությունից շահաբաժին է ստանալու միայն այն բանից հետո, երբ ամերիկյան կողմն արդեն ամբողջությամբ ստացած լինի իր ներդրած գումարները։
5,Որո՞նք են լինելու TRIPP զարգացման ընկերության հետ կապված այն հարցերը, որոնք ամերիկյան կողմը, ունենալով 74 % մասնակցություն, կարող է լուծել առանց հայկական կողմի մասնակցության։
Օրինակ՝ արդյո՞ք ամերիկյան կողմը կարող է միանձնյա նշանակել և ազատել TRIPP զարգացման ընկերության տնօրենին։
Նշված հարցերը չեն վերաբերում «Թրամփի ուղու» հետ կապված՝
սահմանային անվտանգության, մաքսային հսկողության և ինքնիշխանության հետ կապված TIF-ում առկա կարգավորումներին, որոնց վերաբերյալ առկա հարցերը կներկայացնեմ առանձին»։