Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Այսօր կառավարության նիստում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց ՀՀ քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը և հարակից օրենքների փաթեթը, որի ընդունումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, մասնավորապես` առկա թերություններով, ինչպես նաև ՀՀ նախագահի` իրավական ու դատական բարեփոխումների ռազմավարական ծրագրով, նոր Սահմանադրության ընդունմամբ:
Որոշման վերաբերյալ հարց ուներ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ նախարարությունն ունի սկզբունքային հարցադրում, որը դեռ չի իրացվել, սակայն կարևոր են համարում մեկ անգամ ևս քննարկման առարկա դարձնել: Ըստ Մինասյանի` խոսքը վերաբերում է 81 հոդվածի 6-րդ մասին` փորձաքննություն նշանակելու` դատարանի որոշման մասին, որում առաջարկվում է անպայման նշել փորձաքննության անցկացման ժամկետը: Այդ ժամկետի բացակայությունը, ըստ նրա, շատ հաճախ պատճառ է դառնում արհեստական ձգձգումների, առանձին դեպքերում կոռուպցիոն ռիսկեր կարող են ի հայտ գալ:
Վարչապետը Արփինե Հովհաննիսյանից հարցրեց, թե ի՞նչն է պատճառը, որ չեն քննարկել այս հարցը: Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ այս նախագծերի փաթեթը երկու անգամ ներկայացվել է շահագրգիռ գերատեսչությունների քննարկմանը, և ինքը ծանոթ է Արծվիկ Մինասյանի դիրքորոշմանը:
«Խնդիր չեմ տեսնում, դատավարական ժամկետների հետ կապված` լրացուցիչ մեկ անգամ ևս կքննարկենք»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը: