կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-30 17:02
Իրավական

Դատարանը Աղվան Հովսեփյանի խափանման միջոցի հարցով որոշում է կայացրել

Դատարանը Աղվան Հովսեփյանի խափանման միջոցի հարցով որոշում է կայացրել

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանավորված։

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Տիգրան Սիմոնյանի նախագահությամբ, մերժել է Աղվան Հովսեփյանի կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ պաշտպանների բողոքը, «Փաստինֆո»-ին հայտնել է Աղվան Հովսեփյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Նոյեմբերի 2-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանը բավարարել էր Աղվան Հովսեփյանի կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը։ 

Պաշտպանության կողմը վերաքննիչ բողոք էր ներկայացրել դատարանի որոշման դեմ, որը մակագրվել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանին։

Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է սեպտեմբերի 7-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու, ենթադրյալ փողերի լվացման հատկանիշներով։