|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
«Ապաշրջափակման մասին մեր դիրքորոշումը շատ հստակ է` մենք կողմ ենք ապաշրջափակմանը, սակայն դա պետք է տեղի ունենա Հայաստանի ինքնիշխանության ներքո»,-լրագրողների հետ ճեպազրուցի ժամանակ ասաց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
«Եթե տեղի է ունենում ապաշրջափակում, բնական է, որ երթևեկությունը մեծանում է, բայց պետք է փոխադարձ համաձայնություն լինի այդ մասով։ Եթե փոխադարձ համաձայնություն կա, նշանակում է ավելի ենք մոտենում խաղաղությանը։ Սա տարածաշրջանի երկրների օգտին է»,– ասաց Սոբհանին։
Խոսելով Իրան-Իսրայել վերջին լարվածության մասին, դեսպանն ասաց․ «Մենք միշտ մեր թշնամիներին պատժել ենք, բայց խելամտորեն և ժամանակին»:
Նա ընդգծեց, որ այս անգամ էլ կպատժվի, բայց սա կլինի ժամանակին և հաշվարկված։