Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանը դեմ է միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը։ Այս մասին Թեհրանում Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Գեւորգ Պապոյանի հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ Էբրահիմ Ազիզին, գրում է Mehr-ը։
Նա նշել է, որ Իրանն ու Հայաստանը երկկողմ հարաբերություններն ամրապնդելու մեծ հնարավորություններ ու ներուժ ունեն։ Նրա խոսքով, Երեւանի եւ Բաքվի միջեւ հակամարտությունը մտահոգում է Իրանի պաշտոնյաներին։ «Իրանը երկու հակամարտող կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել, որպեսզի բացառվի ուժի եւ հարկադրանքի կիրառումը՝ տարաձայնությունները հարթելու համար, բանակցությունները պետք է լինեն հիմնարար անհրաժեշտություն՝ տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության վերականգնման համար»,- ասել է Ազիզին։ Ընդգծելով, որ տարածաշրջանային խնդիրները տարածաշրջանի երկրներն իրենք պետք է լուծեն՝ նա ընդգծել է, որ խնդիրը լուծելու պատրվակով չպետք է թույլ տալ ոչ տարածաշրջանային երկրներին տարածաշրջան մտնել։
Պապոյանը նշել է, որ Հայաստանն Իրանը դիտարկում է որպես շատ հզոր ու կարեւոր երկիր տարածաշրջանում, եւ ոչ տարածաշրջանային երկրները չեն կարող արատավորել երկու երկրների բարեկամական ու վաղեմի կապերը։