Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օգոստոսի 10-ին ԱԻՆ փրկարար ծառայությունը «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի տարածքում անցկացրեց ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը արտադրական վթարի դեպքում» թեմայով:
Ուսումնավարժանքի ընթացքին հետևում էր ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
Ուսումնավարժանքի սցենարի համաձայն, հումքերի պահեստի 4-րդ հարկում տեղի էր ունեցել պայթյուն, առաջացել էր փլուզում, հրդեհի օջախներ, շենքում մնացել էին արգելափակված աշխատակիցներ և առաջացել էր խուճապային իրավիճակ:
Տեղի ուժերով կազմակերպվում է մոտ 40 աշխատակիցների տարահանումը անվտանգ վայր, իսկ տնօրենը ահազանգում է 911 ծառայություն:
Դեպքի վայր ժամանած հրշեջ փրկարարական ջոկատները իրականացնում են բացազատում և հետախուզություն, ինչպես նաև ծավալում են փրկարարական աշխատանքների ղեկավարման օպերատիվ շտաբ:
Պարզվում է, որ այրվում է 400 քմ տարածք, որից հետո հրշեջ փրկարարական ջոկատները անմիջապես իրականացնում են հրդեհաշիջում ու հրդեհի տարածման կանխարգելում: Գազի, հոսանքի, ջրի վթարային խմբերը և գործարանի վթարավերականգնողական կազմավորումը իրականացնում են շենքի՝ գազի, հոսանքի և ջրի վթարային անջատում: Շենքի տանիքից իրականացվում է 4 տուժածների, իսկ շենքի 3-րդ հարկից 4 արգելափակվածների տարհանում, որից մեկին պատգարակի օգնությամբ, այնուհետև հատուկ տեխնիկական միջոցների օգտագործմամբ փլատակներից դուրս է բերվում ևս մեկ տուժած: Երկրորդ ուսումնական տեղամասում, ըստ ուսումնավարժանքի սցենարի, մարդատար ավտոմեքենայի վարորդը խուճապահար մխրճվել է ամոնիակ տեղափոխող բեռնատարի մեջ, կա ամոնիակի արտահոսք, մարդատար մեքենայից վարորդին դուրս բերել չի հաջողվում: Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգտագործմամբ դուրս են բերում մարդատար մեքենայի վարորդին, անձրևացայտ փողակների կիրառմամբ արգելափակում են ամոնիակի տարածումը, ինչպես նաև օդաբարձիկների կիրառմամբ դադարեցնում են բեռնատարից ամոնիակի արտահոսքը: Բոլոր տուժածները տեղափոխվել են մասնագիտացված բժշկական հաստատություններ:
Ուսումնավարժանքի նպատակն էր ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը և գործնական հմտությունները, ինչպես նաև կատարելագործել «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի և արձագանքող ուժերի փոխհամագործակցությունը որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման գործում: