|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ռուսաստանի ռազմավարական պարտությունը Ուկրաինայի դեմ սանձազերծած պատերազմում ակնհայտ է ողջ աշխարհի համար, բայց Ռուսաստանի կառավարությունը վախենում է դա ընդունել. հինգշաբթի՝ մայիսի 12-ի երեկոյան, հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայում պատերազմի 78-րդ օրվան հաջորդած իր տեսաուղերձում։
«Պարզապես Ռուսաստանը դեռ համարձակություն չունի դա ընդունելու։ Նրանք վախկոտ են։ Իսկ հրթիռային, օդային և հրետանային հարվածների հետևում նրանք փորձում են թաքցնել ճշմարտությունը»,- ասել է նա։
«Բոլոր հիվանդանոցները, որոնք օկուպանտները ավերեցին, բոլոր դպրոցները, բոլոր համալսարանները, որոնք նրանք ռմբակոծեցին, բոլոր տները, կամուրջները, ձեռնարկությունները, մենք կվերականգնենք ամեն ինչ»,- հավելել է Զելենսկին ևուկրաինացիներին կոչ արել «պայքարել այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասել այս պատերազմում մեր նպատակներին՝ պաշտպանել մեր հողը, մեր ժողովրդին և հուսալիորեն ապահովել մեր անվտանգությունը»։