կարևոր
1255 դիտում, 1 օր առաջ - 2025-06-12 18:36
Հասարակություն

«Սա դիտակենք համընդհանուր դիվերսիա Էջմիածնի հանդեպ»․ ՔՊ-ն տապալեց ավագանու նիստը

Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանին այսօր արտահերթ նիստ էր հրավիրել՝ համայնքի ղեկավար ընտրելու օրակարգով։ ՔՊ-ն սակայն բոյկոտեց նիստը։

 Հիշեցնենք՝ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանը մայիսի 15-ին հրաժարական էր տվել։ Այսօր սակայն Գասպարյանին փոխարինող չընտրվեց, քանի որ ՔՊ-ն բոյկոտել էր նիստը։ Ստացվում է՝ Վաղարշապատում Գյումրիի և Փարաքարի նման նշանակվելու է ժամանակավոր պաշտոնակատար, ապա անցկացվելու են արտահերթ ընտրություններ։

 Այսօր լրագրողների հետ զրույցում ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնեց, որ Խոյ համայնքը կմիանա Վաղարշապատ համայնքին, կլինեն ընտրություններ, իսկ ՔՊի թեկնածուն Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն է, ով նշանակվելու է նաև ժամանակավոր պաշտոնակատար։