Փոխարժեքներ
14 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.47 |
EUR | ⚊ | € 449.96 |
RUB | ⚊ | ₽ 4.5602 |
GBP | ⚊ | £ 519.91 |
GEL | ⚊ | ₾ 142.03 |
Եմենի վարչապետ Ահմեդ Ավադ բեն Մուբարաքը սոցիալական ցանցում հայտարարել է իր պաշտոնից հրաժարվելու մասին։
Բեն Մուբարաքը Եմենի վարչապետ է նշանակվել 2024 թվականի փետրվարի սկզբին։ Նախկինում նա զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը։
«Ես ավարտեցի նախագահական խորհրդի ղեկավար Ռաշադ ալ-Ալիմիի հետ իմ հանդիպումը և նրան հանձնեցի վարչապետի պաշտոնից իմ հրաժարականը», - իր էջում գրել է Մուբարաքը։
Նա հրաժարական տալու իր որոշումը բացատրել է «իր սահմանադրական լիազորությունները կատարելու և կառավարությունում վերադասավորումներ իրականացնելու անկարողությամբ»։ Բեն Մուբարաքը շեշտեց, որ իր աշխատանքում բազմաթիվ դժվարությունների է հանդիպել։