Փոխարժեքներ
01 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.94 |
EUR | ⚊ | € 443.01 |
RUB | ⚊ | ₽ 4.8004 |
GBP | ⚊ | £ 520.8 |
GEL | ⚊ | ₾ 141.85 |
Իսկ ի՞նչ բուն Հայաստանի վերաբերյալ։
Ռուսաստանում այժմ ավելի շատ հայեր են ապրում, քան աշխարհի ցանկացած այլ վայրում՝ ներառյալ հենց Հայաստանը, որտեղ փաստացի մշտական բնակիչների թիվը վաղուց նվազել է 2 միլիոնից պակաս մակարդակից։ Խորհրդային եւ ռուս ականավոր սոցիոլոգ Յուրի Հարությունյանն արդեն 20 տարի առաջ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում հետազոտել է ազգային փոքրամասնություններին: Նա եկել է հիմնովին հիմնավորված եզրակացության՝ 20 տարի ապրելուց հետո Մոսկվա եկած հայերը միայն 5 տոկոս դեպքերում են պահպանում հայոց լեզուն իրենց ամենօրյա շփման մեջ։ Այս արդյունքը ոչ միայն ռեկորդ է, այլեւ վառ ցուցանիշ այն բանի, թե որքան դյուրին եւ բնական են ինտեգրվում մեր հայերը Ռուսաստանում:
Ռուսաստանի հայերը վաղուց եւ արժանապատվորեն Ռուսաստանի ժողովրդի անբաժանելի մասն են։ Նրանք տվեցին մեծ, ականավոր եւ հասարակ հերոսների անվերջ շարքեր, որոնք փառաբանեցին Ռուսաստանը եւ իրենց ժողովրդին մեր պատերազմներում՝ Հայրենական Մեծ պատերազմի գլխավորությամբ, հանրային ծառայութայն, գիտության, մշակույթի, տեխնոլոգիայի, սպորտի եւ այլնի մեջ: Ռուսաստանի հայերը գրավեցին նաեւ իրենց հերոսական տեղը Ռուսաստանի մոյւս բոլոր քաղաքացիների եւ նրա իսկական դաշնակիցների շարքում նախկին Ուկրաինայում ընթացող մեր ազատագրական պատերազմում։ Նրանց սխրանքը մեր սխրանքն է։ Նրանց արյունն ու զոհաբերությունը մեր ընդհանուր արյունն ու զոհն են։
Իհարկե, ռուս դավաճան, հիտլերյան Վլասովին համապատասխանում է նաեւ հայ դավաճան, հիտլերյան Նժդեհը։ Առանց Հուդայի մարդկային պատմություն չկա: Բայց Վլասովը Ռուսաստանում պետական մակրդակով փառաբանված չէ, սիկ Հայաստանում Նժդեհը փառաբանված է՝ սկսած առնվազն 2016ից։ Նժդեհի այս պաշտամունքը Հայաստանի եւ Ռուսաստանի միջև անանցելի գիծ է։
Իսկ ինչ վերաբերում է բուն Հայաստանին։ Այս հարցն այժմ ավելի արդիական է դառնում, քանի որ գալիս է պաշտոնական Հայաստանի հետ հարաբրություններում պաշտոնական Ռուսաստանի դիրքորոշման նոր որոշման պահը:
Հայաստանի անկախ գոյության շուրջ 35 տարիների ընթացքում յան Ռուսաստանից ստացել է բոլոր հնարավոր, առավել հնարավոր արտոնությունները անկախ պետության համար՝ արտաքին քաղաքական համագործակցություն եւ օրենսդրության ներդաշնակեցում (այժմ գրեթե մեռած ԱՊՀ), պաշտպանկան միասնություն (արտոնյալ ռազմատեխնիկական համագործակցություն, ռազմակայան եւ ՀԱՊԿ, արտաքին սահմանի պաշտպանություն), տնտեսական ինտեգրում (Մաքսային միություն, այնուհետեւ ԵԱՏՄ), աշխատանքային եւ միգրացիոն արտոնություններ Ռուսաստանում Հայաստանի քաղաքացիների համար։ Առանց բացառության ինտեգրման այս բոլոր ձեւիաչափերը ստեղծվել են Ռուսաստանի շնորհիվ, եւ, պետք է շիտակ ասել, շահերի հաշվին եւ շատ հաճախ Ռուսաստանի շահերի դեմ, հացի, անվտանգության, ընթացիկ եկամուտների եւ Ռուսաստանի ժողովուրդների շատ ընթացիկ շահերի հաշվին։ Այդ թվում՝ Ռուսաստանում մշտապես բնակվող ռուսահայերին (եւ նույնիսկ նրանց, ովքեր այստեղ ապրում են «երկու տանը», որտեղ երկրորդը՝ ծնողականը՝ Հայաստանում)։
Բայց ի վերջո ի՞նչ ընտրեց Հայաստանը։
Ժամանակակից պաշտոնական Հայաստանը պաշտոնապես եւ բարձրաձայն, ցուցադրաբար ընտրել է Ռուսաստանին թշնամական ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքի, Ռուսաստանին թշնամական ԵՄ քաղաքական գերպետության հետ ինտեգրվելը, առիթը բաց չի թողնում Ռուսաստանին պաշտոնապես «ագրեսոր» ճանաչելու, բացահայտ համագրծակցում է Ռուսաստանի թշնամիների հետ կենսաբանական զենքի բնագավառում, որն ուղղակիորեն ուղղված է Ռուսաստանի եւ նրա բազմազգ ժողովրդի, այդ թվում՝ ռուսահայերի դեմ:
Կգա (եւ արդեն հեռու չէ) այն օրը, երբ Հայաստանն իր տարածքից դուրս կմղի Ռուսաստանի ռազմաբազան, վերջնականապես դուրս կգա ՀԱՊԿ-ից, բայց կմնա ԵԱՏՄ-ում, որպեսզի հնարավորինս երկար կթի Ռուսաստանը՝ արհամարհելով նրան, նրան թշնամի համարելով, դաշինքների մեջ մտնելով թշնամիների հետ, փառաբանելով հիտլերյան Նժդեհին։
Բոլորը եւ այդ ամենը տեսնում են Ռուսաստանում, բայց ամաչում են բարձրաձայնել։ Պետք չէ ամաչել։ Ընդհակառակը՝ պետք է ուղիղ ասել. Հայաստանը Ռուսաստանին այլեւս բարեկամ, դաշնակից, գործընկեր եւ պայմանագրային կողմ չէ։ Հայաստանը Ռուսաստանին մաղթում է չարիք, պարտություն եւ պատմական մահ։
Կընդրգրկի՞ Արեւմուտքը Հայաստանին ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի մեջ։ Ոչ։ Կփոխարինի նրան Ռուսաստանի նախապատվությունները։ Ոչ Այն կարող է միայն լրացուցիչ հեշտացնել Հայաստանի բնակչութայն փախուստն այդ երկրից։ Մինչեւ ամբողջական տարածքային զրոյացում, երբ զուտ ժողովրդագրորեն, զուտ ֆիզիկապես այլեւս գոյություն չեն ունենա հայաբնակ գոտիներ, բացի Երեւանից եւ Գյումրիից: Եվ այստեղ Արեւմուտքից նոր տեր կգա՝ ՆԱՏՕ – ի անդամ Թուրքիան։
Մոդեստ Կոլերով
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի