կարևոր
1081 դիտում, 1 ժամ առաջ - 2025-04-24 12:31
Քաղաքական

ՀՀ-ում ռևանշիզմի դեմ Ալիևի հետ պայքարի դրույթը դեռ ուժի մեջ չմտած` Փաշինյանն անցել է գործի. Վահե Սարգսյան

ՀՀ-ում ռևանշիզմի դեմ Ալիևի հետ պայքարի դրույթը դեռ ուժի մեջ չմտած` Փաշինյանն անցել է գործի. Վահե Սարգսյան

Yerkir.am-ի խմբագիր Վահե Սարգսյանը գրում է․

«Այս օրերին Փաշինյանի խմբակը զուգահեռ իրականության մեջ բոլորովին ուրիշ գործի է լծված։

Ստացվում է, որ երեկ Նիկոլ Փաշինյանը նստած վերնագրեր էր բաժանում` փորձելով պարզ մարդկանց խաբել, թե Խոզնավարի վրա կրակել են, քանի որ...Դաշնակցությունը դրոշներ է վառել (գոնե շատ առողջ մարդկանց մոտ սա զավեշտ ընկալվեց` պարզ հարցով` իսկ վերջին մեկ ամիսն ինչի՞ համար էին կրակում)։

Նշված վերնագրերով իբր ֆոն ստեղծելով` գավառական ճարպիկն այսօր արդեն պաշտոնապես դատապարտել է ջահերով երթի ժամանակ Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշների այրման գործելակերպը՝ այն համարելով սադրիչ և հրահրող։

Ադրբեջանայան սադրանքների ավելի լավ արդարացում ու հիմնավորում անհնար է պատկերացնել։ Հիշեցնենք` այդ հիմնավորումը և բողոքը նախկինում անում էր Ադրբեջանը, այժմ` ՀՀ ղեկավար հանդես եկող անձը։

Մի կարևոր հանգամանք ևս փաստենք. կապիտուլյացիոն պայմանագիրը դեռ չստորագրած, այնտեղ առկա կործանարար կետը` ՀՀ֊ում ռևանշիզմի դեմ համատեղ պայքարի դրույթը դեռ ուժի մեջ չմտած, Նիկոլ Փաշինյանն արդեն անցել է գործի։ Հավանաբար` կրկին «բանավոր ըմբռնումով» կամ, որն ավելի հավանական է, Ալիևի բանավոր հրահանգով։

Էսքան բան»։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Ջահերով երթի ժամանակ Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշների այրումը։