կարևոր
484 դիտում, 5 ժամ առաջ - 2025-04-22 13:30
Քաղաքական

ԱԺ նախագահը շարունակում է չհասկանալ, թե ինքը որտեղ է գտնվում․ Իշխան Սաղաթելյան

«ԱԺ նախագահը շարունակում է չհասկանալ, թե ինքը որտեղ է գտնվում և շարունակ սադրիչ պահվածքով է հանդես գալիս»,- ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՅԴ Հայստանի ԳՄ ներկայացուցիչ,  ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով այսօր տեղի ունեցած վիճաբանությանը:
 

Իշխան Սաղաթելյանիխոսքով՝ Ալեն Սիմոնյանն է սադրել. «Իրենց այս պահվածքը, լարվածությունը պայմանավորված է ուրացմամբ՝ Ցեղասպանության 110-րդ տարելիցի նախօրեին»։

Ըստ ՀՅԴ Հայաստանի ԳՄ  ներկայացուցչի՝ «Հայաստան» խմբակցության  բերած օրենքի նախագիծը՝ քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը, մուտք են արել խորհրդարան։

«Առաջիկա մեկ ամսվա ընթացքում բոլորին հայտնի կլինի օրվա իշխանության ուրացման քաղաքականությունը, եթե իրենք կողմ չքվեարկեն»։