կարևոր
1354 դիտում, 13 ժամ առաջ - 2025-04-15 14:17
Հասարակություն

Անկոտրում առաջամարտիկը՝ Արուսյակ Փափազյան

Անկոտրում առաջամարտիկը՝ Արուսյակ Փափազյան

Օսմանյան կայսրությունում բեմ դուրս եկած առաջին պրոֆեսիոնալ հայ դերասանուհու՝ Արուսյակ Փափազյանի կյանքը բացահայտում է ինչպես գեղարվեստական ​​դիմադրությունը, այնպես էլ բեմում կանանց գոյության պայքարը։ Դոկտոր Պարգև Բալըմյանը տարիներ շարունակ հետաքրքրվելուց և ուսումնասիրելուց հետո գրել է Փափազյանի կյանքի մասին։ «Արաս» հրատարակչության կողմից հրատարակված «Արուսյակ Փափազյան. ռահվիրա օսմանահայ բեմում» գիրքը խորը ուսումնասիրություն է առաջարկում դերասանուհու կյանքի և այդ ժամանակաշրջանի կանանց պայքարի մասին: Արուսյակ Փափազյանը ծնվել է 1841 թ Ստամբուլում և մահացել 1907 թ Ստամբուլում։ Նա, ամենից առաջ, ուղի հարթող էր։

Չնայած այդ ժամանակաշրջանի կրոնական և սոցիալական խիստ կանոններին, Արուսյակ Փափազյանի՝ բեմ դուրս գալն իրականում վկայում է նրա անձնական տոկունության և արվեստի հանդեպ ունեցած կրքի մասին: Փափազյանը, ով թատրոնը մասնագիտություն դարձնելու և օսմանյան երկրում բեմ դուրս գալու համարձակությունն ուներ, ստիպված էր դրա գինը վճարել սրտաճմլիկ կյանքով։

Նրա համարձակությունը դարձավ իր կողմնացույցը

Նա համարձակ էր, քանի որ անում էր այն, ինչ նախկինում չէր արվել։ Նա ոչ ոք չուներ, ով իրեն ցույց կտար ճանապարհը։ Նրա առաջ ոչ մի ուղի չկար։ Նա ստանձնեց այս դերը՝ դրսևորելով քաջություն և կամք՝ գծելու սեփական ճանապարհը՝ առանց որևէ օրինակի հետևելու: Ավելին, բեմում իր ներկայությամբ նա դարձավ ուժեղ այլընտրանք այն տղամարդ դերասանների համար, ովքեր նախկինում մարմնավորել էին կին կերպարներ։ Իր կյանքը թատրոնին նվիրած Փափազյանի ճակատագիրը, թերեւս, որոշվել է հենց նրա ծննդյան օրը։

Հաճախ օգտագործվող իգական անուն Արուսյակը Վեներա մոլորակի հայերեն համարժեքն է։ Վեներան հռոմեական դիցաբանության մեջ հայտնի է որպես սիրո և գեղեցկության աստվածուհի։ Այն իր գեղեցկությամբ դառնում է սիրո և կրքի խորհրդանիշ, որը հիացնում է թե՛ աստվածներին, թե՛ մահկանացուներին: Վեներա աստվածուհու սերը և՛ դյութիչ է, և՛ այրող, ինչպես արևի նման այդ մոլորակի ավերիչ ջերմությունը, որտեղից նա վերցրել է իր անունը: Այնինչ Արուսյակը հմայվում է թատրոնով, ինչպես Վեներան՝ արևով, այրվում է թատրոնի կրակից և ի վերջո հալվում։

Կյանք՝ մի դարաշրջանի հայելի

Արուսյակի կյանքը ոչ միայն կնոջ՝ բեմ դուրս գալու պատմությունն է, այլև մի ժամանակաշրջանի հասարակական և մշակութային կառուցվածքի հայելին։ Նրա պատմությունը և կյանքի բեկումնային կետերը լույս են սփռում ոչ միայն օսմանահայ համայնքի, այլև Օսմանյան Կայսրության սոցիալական վերափոխումների վրա:

Արուսյակ Փափազյանի կյանքի անհայտ կողմերը բացահայտվում են Պարգև Բալըմյանի «Արուսյակ Փափազյան. ռահվիրա օսմանյան հայկական բեմում» գիրքը։ Բալըմյանը փոխանցում է Արուսյակ Փափազյանի կյանքի պատմությունը՝ այն վերածելով դիմադրության պատմության, որը ձևավորվել է թատրոնի հանդեպ ունեցած սիրո և ուժի շնորհիվ։ Այն խորապես ուսումնասիրում է օսմանյան ժողովրդի և հատկապես օսմանահայ հասարակության տեսակետը կնոջ մասին՝ օսմանյան երկրում արևմտյան ոճի թատրոնի ներդրման և բեմ դուրս գալու կին դերասանների պայքարի միջոցով:

Ուշադրության կենտրոնում՝ Փափազյանը

Մինչ որոշ անուններ ժամանակի ընթացքում մոռացվում են, մյուսները բեմ են հրավիրվում անցյալի մշուշից: Պարգև Բալըմյանի աշխատանքը վերադարձնում է Արուսյակ Փափազյանին՝ սևեռելով նրա վրա։ Արուսյակի պատմությունը, որն այսօր սահմանափակվում է կենսագրական գրառումներով, այս գրքով կրկին կենդանանում է հիշողություններում։ Իր վավերագրական գրքով Բալըմյանը ընթերցողին տանում է արխիվների ու փաստաթղթերի միջով, մինչդեռ իր անձնական մեկնաբանություններով այս կյանքի պատմությունը դուրս է բերում լճացումից և այն վերադասավորում է որպես պատմական դերասան։ Մինչ գիրքը տեսանելի է դարձնում օսմանահայ թատրոնը Արուսյակ Փափազյանի ստեղծագործությունների միջոցով, պատմագիտության մեջ հաճախ հետին պլանում մնացած կանանց ու հայերի միջոցով, այն նաև ընթերցողին ներկայացնում է մի միջավայր, որը դեռևս ամբողջությամբ չի ուսումնասիրվել:

https://www.agos.com.tr/tr/yazi/32367/yurunmeyen-yolun-oncusu-arusyak-papazyan

Թարգմանեց Տիգրան Չանդոյանը

www.akunq.net