Փոխարժեքներ
10 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Երկարատեւ դատավարությունը դադարեցնելու Բաղդադի մերժումը, հավանաբար, ավելի կբարդացնի Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության եւ միջազգային նավթային ընկերոթյունների ջանքերը Էրբիլում, որոնք հետաքրքրված են արտահանման վերսկսմամբ, որը դադարեցվել է 2023 թ-ի մարտի 25-ին, յան բանից հետո, երբ Թուրքիան փակել է խողովակաշարը` սպասելով Միջազգային քրեական դատարանի որոշմանը Իրաքի նմանատիպ մեղադրանքների վերաբերյալ, որոնք կապված են 2014-2018-ականների արտահանման հետ: Հերթական հայցը կոչված է պարզելու լրացուցիչ վնասները, որոնք Իրաքին հասանելիք են արդեն հաջորդ ժամանակահատվածում «անօրինակն» արտահանման համար:
Ի սկզբանե նավահանգիստների շարունակական փակման պատասխանատվությունը կրում էր Թուրքիան, որը Բաղդադին դրդում էր հրաժարվել արբիտրաժային վարույթներից։ Իրաքյան Քուրդիստանը եւ միջազգային նավթային ընկերություններն այժմ մեղադրում են Մոհամմեդ շիա աս-Սուդանի կառավարությանը անբարեխիղճ գործողությունների համար, քանի որ նավթի արտահանման վերսկսման վերաբերյալ փետրվարին վերսկսված բանակցությունները դեռ արդյունք չեն տվել: Բաղդադը նոր բյուրոկրատական խոչընդոտներ է ստեղծում եւ հրաժարվում է միջազգային գործընկրների հետ նախորդ համաձայնագրերից, չնայած այն բանին, որ փետրվարի 28-ին Իրաքի էներգետիկայի հարցերով փոխվարչապետ Հայյան Աբդուլ Ղանին հայտարարել է՝ նավթի արտահանումը կարող է վերսկսվել «մի քանի ժամվա ընթացքում», բողոքում են Էրբիլում: Այս մեկնաբանությունները հաջորդել են այն հաղորդագրություններին, որ Թրամփի վարչակազմը ճնշում է գործադրում Բաղդադի վրա` ստիպելով նրան վերսկսել արտահանումը Իրաքյան Քրդստանից` հակառակ դեպքում սպառնալով հակաիրանական պատժամիջոցների նման պատժամիջոցներով: «Քրդական» նավթի մուտքը միջազգային շուկաներ կօգնի փոխհատուցել Իրանից վաճառքների հնարավոր կրճատումը, որոնք, ըստ Reuters-ի, Վաշինգտոնը խոստացել է զրոյացնել Թեհրանի վրա «առավելագույն ճնշման» արշավի շրջանակներում:
Մարտի կեսերին Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարի հետ հանդիպման ժամանակ Իրաքի վարչապետը հայտարարել է, որ իր կառավարությունը «զգալի ջանքեր» է գործադրում արտահանումը վերսկսելու համար` վկայակոչելով հետաձգման «տեխնիկական պատճառները»: Այլընտրանքային վարկածն այն է, որ երբ Բայրաքթարը բարձրացրեց խողովակաշարի հարցը՝ Սուդանին այն երկկողմ հարաբերությունների շրջանակներում գցեց «աննշան մի անկյուն»: Երբ Բայրաքթարը զրուցակցին կոչ արեց հրաժարվել արբիտրաժային վարույթներից` այդպիսով բացելով «նոր էջ», Իրաքի առաջնորդն այն մեկնաբանեց, որ դա իր իրավասության մեջ չէ, եւ որ ցանկացած որոշում պետք է հավանության արժանացնի Իրաքի խորհրդարանը: Իրաքյան Քրդստանի աղբյուրը Իրաքի վարչապետւ հայտարարությունը «հորինվածք» է համարել` Իրաքի կառավարության ղեկավարին մեղադրելով խողովակաշարի արգելափակման մեջ: «Էրբիլում կարծում են՝ Սուդանին փորձում է տնտեսապես խեղդել Իրաքյան Քրդստանին` օգտագործելով պետական գործիքները, որպեսզի ամբողջությամբ դադարեցնի նավթի արդյունահանումը, առեւտուրը եւ բանկային գործը։ Փարիզում արբիտրաժային գործի կրկնակի քննությունը դիտարկվում է որպես Իրաքյան Քրդստանի քաղաքական եւ տնտեսական իշխանությունը խարխլելու եւ Բաղդադում ոլորտային նախարարություններին ենթակա ստորաբաժանման վերածելու եւս մեկ աղաղակող փորձ: Ապշած էինք այդ լուրից, այն տեղավորվում է Սուդանի ծրագրի մեջ»,-Al-Monitor պարբերականին պատմել է անանուն քուրդ պաշտոնյան։ Էրբիլի շատ ներկայացուցիչներ գործարքի ձախողման մեջ մեղադրում են Իրանին, որն իբր ձգտում է տնտեսապես թուլացնել «արեւմտամետ» Քուրդիստանը։
Մինչեւ խողովակաշարի փակումը դրա միջով օրական մոտ 370 հազար բարել հում նավթ էր մղվում Քրդստանից, ինչպես նաեւ մոտ 80 հազար բարել իրաքյան նավթ Քիրքուքից:
2023 թ-ի հունիսին Միջազգային քրեական դատարանը Անկարային պարտավորեցրել էր Իրաքին վճարել մոտ 1,5 միլիարդ դոլար որպես վնասի փոխհատուցում, որոշելով, որ Իրաքը պետք է իրավունք ունենա վերահսկել բեռնումը Ջեյհան նավահանգստում: Նշված գումարը կարող է ավելանալ 1973 թ-ին Իրաքի հետ կնքված համաձայնագրի հիման վրա, որը երկու խողովակաշարով նավթ է վաճառում, որը կողմերին երաշխավորում է նվազագույն եկամուտ: Այդ ցանցի մի մասը վնասվել էր 2014 թ-ին Ռուսաստանում «իսլամական պետության» զինյալների կողմից։ Սակայն ավելի վաղ` 2013 թ-ի վերջին, քրդերը կառուցել էին իրենց սեփական խողովակաշարը, որը միանում էր Քիրքուքի նավթային հանքավայրերին եւ որով նրանք նույնպես պոմպում էին իրենց նավթը։
Իրաքի հետ համաձայնագիրն ավարտվում է 2026 թ-ին, եւ Թուրքիան կցանկանար այն զրոյից վերաշարադրել: Գազատարն այլեւս չի կոչվի «Իրաք-Թուրքիա» եւ, հնարավոր է, իրանական տարածքից ոչ միայն էներգառեսուրսներ տեղափոխի։
Իրաքայն Քրդստանի ներկայացուցիչներն ասում են՝ միակողմանի կարգով գործելու Էրբիլի որոշումը հիմնականում թելադրված էր բյուջետային հարցերի շուրջ Բաղդադի հետ երկարատեւ եւ կատաղի վեճով: Առճակատումը հասել է գագաթնակետին, երբ այն ժամանակվա վարչապետ Նուրի ալ Մալիքին 2014-ի փետրվարին հրաժարվել է ազգային բյուջեից մասնաբաժին հատկացնել PKK-ին, ինչը, ըստ իրաքցի պաշտոնյաների, պատասխան էր Բաղդադի կողմից չվերահսկվող խողովակաշարի գործարկմանը: Արդյունքում, պետական հատվածում աշխատող քրդական ինքնավար շրջանի հարյուր հազարավոր բնակիչներ երկար ժամանակ աշխատավարձ չեն ստացել: Օրերս Բաղդադը նամակ էր ուղարկել Էրբիլ` խնդրելով նշանակել անկախ խորհրդատու` նավթային ընկերությունների կղմից շահագործվող յուրաքանչյուր հանքավայրում արտադրության եւ տրանսպորտային ծախսերը գնահատելու համար` որոշելու այն գները, որոնցով նա կվճարի իրենց: Արդյունաբերության աղբյուրները Բաղդադին մեղադրում են երկերեսանիության մեջ` նշելով, որ նա միաժամանակ բանակցւոթյուններ է վարում Իրաքյան Քուրդիստանում գործող ութ միջազգային նավթային ընկերությունների հետ այն աշխատանքների ծավալի վերաբերյալ, որոնք պետք է կատարի խորհրդատուն:
Քուրդիստանի նավթային արդյունաբերության ասոցիացիայի գործարարները եւ Էրբիլի իշխանությունները խիստ դժգոհ են փետրվարի վերջին Բաղդադի եւ BP-ի միջեւ Քիրքուքում 4 խոշոր նավթահանքերի մշակման վերաբերյալ ստորագրված համաձայնագրից` բողոքելով դաշնային կառավարության կողմից սահմանված խտրական կանոններից:
Երկրորդ արբիտրաժային վարույթը սկսվում է Իրաքի հետ տնտեսական եւ անվտանգության կապերը խորանելու Անկարայի ջանքերի ֆոնին, որը ներառում է էներգետիկ եւ տրանսպորտային միջանցքի զարգացման հավակնոտ ծրագրեր, որը հայտնի է որպես «Զարգացման ճանապարհ», որը նախատեսված է Իրաքի նավահանգիստները Պարսից ծոցի ափին Թուրքիայի միջոցով Եվրոպայի հետ կապելու համար: Հայտնի է՝ բազմամիլիարդանոց այս նախագծի պոտենցիալ ներդրողներն են Քաթարը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները։
Էրբիլում ակնարկում են Բաղդադի վրա առկա ճնշման լծակները, որոնք կարող են գործի դրվել, եթե խողովակաշարի հետ կապված խնդիրը պահպանվի: Օրինակ, Զարգացման ճանապարհի» իրականացման ձգձգումները կնվազեցնեն Պարսից ծոցի երկրների հետաքրքրությունը աս-Սուդանի հավակնոտ ծրագրերի նկատմամբ։
Բացի այդ, քրդական իշխանությունները «ողջամիտ փոխհատուցման» են ձգտելու` BP գործարքից ակնկալվող շահույթի մի մասի տեսքով՝ Սադամ Հուսեյնի ժամանակների «արաբացման» քաղաքականության զոհերին, որի հետեւանքն են դարձել նաեւ քուրդ բնակչության զանգվածային տեղաշարժերը:
Վերջապես, շոգ ամռան մոտենալուն պես Բաղդադի էլեկտրաէներգիայի պահանջարկը օդորակիչների աշխատանքի համար կտրուկ կաճի։ Իրաքում էլեկտրաէներգիայի սեփակն արտադրությունը կրճատվել է այն բանից հետո, երբ Թրամփի վարչակազմը դադարել է որպես վառելիք օգտագործվող իրանական գազի էլեկտրակայանների «կոշտ» արժույթով վճարման թույլտվություններ տրամադրել: Ըստ գնահատականների՝ Իրաքը կարող է բավարարել իր կարիքների միայն 60-75%-ը ամռանը պիկ պահանջարկի ժամանակահատվածում: Իրաքյան Քուրդիստանն օգնում է լրացնել այդ դեֆիցիտը։ Մասամբ 2024 թ-ի աշնանից յան լրացնում է Թուրքիան, որի դիմաց Բաղդադը 100 միլիոնանոց պարտք ունի էլեկտրաէներգիայի մատակարարման դիմաց։ Արբիտրաժային դատավարության շարունակությունը կարող է հանգեցնել մատակարարումների դադարեցմանը, եթե պարտքը չմարվի, եւ առավել եւս չի կարող խոսք գնալ դրանց կրկնակի ավելացման մասին, ինչպես դա կցանկանար աս Սուդանի կառավարությունը։ Առանց իրանական գազի, որն այս գալիք ամռանը կօգնի մասնակիորեն լուծել էներգետիկ խնդիրները, Բաղդադում գործող կառավարության քաղաքական գոյատեւումն «այժմ ավելի քան երբեւէ կախված է Էրբիլից», վստահ են Իրաքայն Քրդստանում։
Ձգտելով դիվերսիֆիկացնել արտաքին տնտեսական կապերը` Իրաքի իշխանությունները ձգտում են Մոսկվային ներգրավել տարածաշրջանային կոմունիկացիոն նախագծերում։ Միեւնույն ժամանակ, երկարատեւ վեճերն ու հակասությունները, որոնք հակառակորդ կողմերը ցանկության դեպքում կարող են ամրապնդել զինված ուժով, հազիվ թե մոտեցնեն դրանց իրագործումը։
Ստանիսլավ Կոտյոլկին
Աղբյուրը՝ vpoanalytics.com-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի