կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-14 23:25
Հասարակություն

Թշնամու նշանառության տակ Մարտունու շրջանն է․ սահմանից 6 -7 վիրավոր ունենք․ Սյուզի Բադոյան

Թշնամու նշանառության տակ Մարտունու շրջանն է․ սահմանից 6 -7 վիրավոր ունենք․ Սյուզի Բադոյան

Yerevan.Today-ի լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Շատ վատ լուրեր են ստացվում սահմանից 6 -7 վիրավոր ունենք։ Մոտ 30-40 րոպե առաջ սկսվել են ինտենսիվ կրակոցներ արցախցիների վրա հարավարևելյան մասում է թեժ կրակահերթ, Մարտոնու շրջանն է հիմա թշնամու նշանառության տակ, հատկապես՝ Նոր շենից են ինձ ահաբեկված գրում կանայք։ Ասում են՝ մինամյոտով ինտենսիվ կրակոցներ են արձակում գյուղի վրա:

Շտապ օգնության մեքենաներով զինվորներին տեղափոխեցին հիվանդանոց։

Սկզբում կրակել են վրանի վրա ՝ ենթադրաբար զինվորների․ «Գյուղի բնակիչները խուճապահար թափել են դուրս, չգիտեն ուր գնան, ուր փախչեն դրանց կրակոցների տակից, որ դուշմանի գնդակը չկպնի։

Ասեմ՝ 4 աղբյուրից ճշտված ինֆորմացիա եմ տարածում, հուսով եմ փոխհրաձգությունը կդադարի հիմա։

ՊՆ-ից շուտով մեկնաբանությունը կտարածվի պաշտոնապես։ 

Հիշեք՝ նիկոլը գնում է Ալիևի հետ հանդիպման, Ազիկների ԱԳՆ-ին հանդիպելու ոգևորված դաբրոն երեկ տվեց նաև Արարատ Միրզոյանը։

Խաղաղության դարաշրջանը բացող խեղկատակը սա էլ կմարսի»։