Փոխարժեքներ
08 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Բեռլինում՝ Բրանդենբուրգյան դարպասների մոտ հայ համայնքը ակցիա է իրականացրել՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել հայ պատանդներին:
Ակցիայի մասնակիցները պնդում են, որ գերեվարված պատանդները Բաքվում դատվում են, որովհետև հայ են։
Նրանք պահանջում են պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պաշտոնյաների և կառույցների նկատմամբ։ «Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների շարունակական խախտումները՝ ԵՄ-ն պետք է նպատակաուղղված պատժամիջոցներ կիրառի պատասխանատուների, այդ թվում՝ բարձրաստիճան քաղաքական և ռազմական գործիչների դեմ, և վերագնահատի Ադրբեջանի հետ իր տնտեսական և էներգետիկ հարաբերությունները՝ խուսափելու համար մեղսակցությունից»,-նշված է հայտարարության մեջ:
Ակցիայի մասնակիցները պահանջում են նաև ապահովել հայ քաղբանտարկյալների ազատ արձակումը, կանխարգելել մշակութային արժեքների հետագա ոչնչացումը, ինչպես նաև երաշխավորել տեղահանված հայերի վերադարձի իրավունքը»։