Փոխարժեքներ
10 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.78 |
EUR | ⚊ | € 432.41 |
RUB | ⚊ | ₽ 4.5619 |
GBP | ⚊ | £ 501.83 |
GEL | ⚊ | ₾ 141.95 |
Պետությունը փոխհատուցում է մինչև 100 000 դրամ Ձեր կրթական և առողջապահական ծախսերից: ՊԵԿ-ից պարզաբանել են, որ փոխհատուցումից կարող են օգտվել ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները, որոնք ներկայացնում են եկամուտների տարեկան հայտարարագիր և ունեն եկամտային հարկ:
Որքա՞ն և ո՞ր ծախսերն են փոխհատուցվում
Մինչև 100 000 դրամի փոխհատուցում կրթական ծախսերի համար. ուսման վճար մանկապարտեզում, դպրոցում, քոլեջում, բուհում, երաժշտական, արվեստի, սպորտի կամ այլ երաշխավորված կազմակերպություններում ու կենտրոններում։
Մինչև 50 000 դրամ փոխհատուցում առողջապահական ծախսերի համար. ատամնաբուժական ծառայություն և առողջության ապահովագրական փաթեթի ձեռքբերում։
Միաժամանակ կարող եք օգտվել և՛ կրթության, և՛ առողջապահության գծով փոխհատուցումից, բայց ընդհանուր փոխհատուցվող գումարը չի կարող գերազանցել 100 000 դրամը, իսկ փոխհատուցումից օգտվելու համար սոցիալական ծախսերի համար պետք է վճարել անկանխիկ։
Ինչպե՞ս ստանալ գումարը
Պահանջեք հաշվարկային փաստաթուղթ։
Ներկայացրեք եկամուտների տարեկան հայտարարագիր։
Լրացրեք դիմում և ստացեք փոխհատուցումը 3 աշխատանքային օրվա ընթացքում։