Փոխարժեքներ
27 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.51 |
EUR | ⚊ | € 413.07 |
RUB | ⚊ | ₽ 4.6035 |
GBP | ⚊ | £ 497.59 |
GEL | ⚊ | ₾ 139.99 |
Հերթական մահվան դեպքը պլաստիկ վիրահատության հետևանքով։ Այս մասին գրում է «Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը:
«Ըստ հավաստի աղբյուրների, սույն տարվա փետրվարին Ուիգմոր բժշկական կենտրոնում արձանագրվել է պլաստիկ վիրահատության հետևանքով ողբերգական մահվան դեպք:
Մ.Մ.-ն ընդունվել է Ուիգմոր փետրվարի 18-ին՝ ակնկալիքներով, որ պլաստիկ վիրահատություններից հետո դուրս է գրվելու ավելի գեղեցիկ և կատարյալ ֆիզիկական վիճակում: Հավելենք, որ տիկինը խրոնիկական հիվանդություններով չի տառապել, առողջության հետ կապված խնդիրներ, բողոքներ չի ունեցել: Մ.Մ.-ին Ուիգմորում կատարել են սիմուլտան (համակցված) վիրահատություններ՝ որովայնի պալստիկա և զուգահեռ ևս մեկ այլ տեղակայման պլաստիկ վիրահատական միջամտություն:
Հիվանդի վիճակը հետվիրահատական 2-րդ օրը կտրուկ վատացել է, նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, որտեղ հիվանդի վիճակը էլ ավելի է վատացել՝ գնահատվել է ծայրահեղ ծանր, հաջորդիվ՝ փետրվարի 21-ին, նրան տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, որտեղ նույն օրը երեկոյան ժամը 23:30-ի սահմաններում Մ.Մ.-ի մոտ արձանագրվել է կենսաբանական մահ:
Այսպիսով, հերթական անգամ հայաստանյան առողջապահությունում կինը գեղեցիկ և ֆիզիկապես կատարյալ լինելու նպատակով դիմում է բժշկական կենտրոն և այլևս տուն չի վերադառնում: Արձանագրվում է մահ:
Արդյո՞ք տիկնոջ նախավիրահատական նախապատրաստումը լիարժեք է կատարվել,
Արդյո՞ք բժշկական սխալի պատճառով չի այս մահը:
Արդյո՞ք հետվիրահատական շրջանում բժշկական անձնակազմի կողմից բավարար ուշադրություն է դարձվել հիվանդին և ճիշտ է գնահատվել վիճակի ծանրությունը:
Հուսով ենք, որ վերոգրյալ և հարակից այլ հարցերի պատասխանը կտրվի իրավապահ մարնինների կողմից:
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.am
Ակնկալում ենք Ձեր կողմից բազմակողմանի ուսումնասիրություն և արդյունքների վերաբերյալ հանրային պարզաբանումներ:
Հ.Գ. Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ-ն հետևողական արձանագրելու է այս դեպքի հետ կապված բոլոր զարգացումներն և գործելու, բարձրաձայնելու է ըստ անհրաժեշտության»: