կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-04 13:04
Հասարակություն

Մոսկվայի գեղեցկության սրահներից մեկում կրակել են ՀՀ 4 քաղաքացիների վրա

Մոսկվայի գեղեցկության սրահներից մեկում կրակել են ՀՀ 4 քաղաքացիների վրա

ՀՀ չորս քաղաքացիներ հրազենային վնասվածքներ են ստացել Մոսկվայի գեղեցկության սրահներից մեկում հնչած կրակոցների հետեւանքով: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքսը»՝ հղում տալով Մոսկվայի ոստիկանության մամուլի ծառայությանը:

 

«Մայիսի 3-ին 19:23-ին 02 ծառայությանը մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Բուդանովայի 12/11 փողոցում գտնվող գեղեցկության սրահում կրակոցներ են հնչում: Ոստիկանությունը պարզել է, որ 19:25-ին նշված գեղեցկության սրահում քաղաքացիների միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, որի արդյունքում նրանցից մեկը մի քանի կրակոց է արձակել անհայտ ատրճանակից, որից հետո դիմել է փախուստի»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

 

Վարկածներից մեկի համաձայն՝ չարագործներից մեկը կրակ է բացել սրահի սեփականատերերին վախեցնելու նպատակով: Միջադեպի ժամանակ տուժել են ՀՀ 4 քաղաքացիներ: Վիրավորներին, որոնցից մեկն ունեցել է գանգուղեղային վնասվածք, տեղափոխել են հիվանդանոց:

 

ՆԳՆ-ի տվյալների համաձայն՝ վիրավորներից 3-ն ինքնակամ լքել են հիվանդանոցը, որից հետո նրանցից երկուսին ոստիկանները բերման են ենթարկել բաժին: