կարևոր
823 դիտում, 6 ժամ առաջ - 2025-02-23 11:02
Քաղաքական

Դատարանը սահմանափակեց Էդգար Ղազարյանի խոսքը՝ կիրառելով վարչական վերահսկողություն

Դատարանը սահմանափակեց Էդգար Ղազարյանի խոսքը՝ կիրառելով վարչական վերահսկողություն

Դատարանը սահմանափակեց հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի խոսքը՝ կիրառելով վարչական վերահսկողություն:  Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, դատական նսիտից հետո հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ նշելով, որ դատարանը միջնորդությունը բավարարել է մասնակի։

Մելիքյանի խոսքով՝  Էդգար Ղազարյանն իրավունք չունի մինչև գործի ավարտը հրապարակային կարծիք հայտնել դատավորների, քննիչների, դատախազների, փաստաբանների,  հարկադիր կատարողների եւ նրանց ընտանիքի անդամների մասին:

«Աբսուրդն այն է, որ Էդգար Ղազարյանն այլևս չի կարող ասել, որ, օրինակ, Վահե Գրիգորյանը ՍԴ փոխնախագահ է ընտրվել ոչ լեգիտիմ։ Նման կարծիքի համար կգան ու կասեն՝  Էդգար  ջան, գնացինք: Ցավում ենք այս որոշման համար: Սա  հերթական անգամ ցույց տվեց, որ  կարող են սահմանափակել խոսքի ազատությունը և դատական իշխանությունը դրա համար բավարար երաշխավորող մարմին չէ»,- ասաց Մելիքյանը՝ հավելելով, որ որոշումը պարտադիր կբողոքարկվի:

Հիշեցնենք, որ Էդգար Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 490-րդ հոդվածի երկրորդ մասով՝ դատավորներին արատավորելն իրենց գործունեության համար: