|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել բանաձևին, որով սահմանափակվում է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի լիազորությունը՝ առանց օրենսդիրների թույլտվության Իրանի դեմ ուժ կիրառելու հարցում. հայտնում է Yerkir.am-ը՝ հղումով:
Նշենք՝ ավելի վաղ նախաձեռնությունը հավանության էր արժանացել Սենատի կողմից։
Բանաձևին հավանություն են տվել գրեթե բոլոր դեմոկրատները, ինչպես նաև Հանրապետական կուսակցության 6 ներկայացուցիչ։ Ընդհանուր առմամբ, նախաձեռնությանը կողմ է արտահայտվել 227 կոնգրեսական, իսկ դեմ՝ 186-ը։
Հիմա փաստաթուղթը պետք է ստորագրի պետության ղեկավարը, բայց Սպիտակ տունն արդեն հայտարարել է, որ նախագահը մտադիր է վետո կիրառել։
Նախագահական վետոն հաղթահարելու նպատակով դեմոկրատների ձայները չեն բավականացնի, քանի որ Կոնգրեսի վերին պալատը վերահսկվում է հանրապետականների կողմից։