|
Փոխարժեքներ
23 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ Հայսատանի ազգային ագրարային համալսարանը` ի դեմս նախկին ռեկտոր Վարդան Ուռուտյանի, ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանի և իրավաբանական բաժնի պետ Մանվել Վարդանյանի, հայցադիմումներ է ներկայացնում դատարաններ նախկին ուսանողներից ուսման վարձավճարները բռնագանձելու պահանջով: Համալսարանը դատի է տվել ավելի քան նախկին 430 ուսանողի: Հայցադիմումների մի մասը բավարարվում, մյուս մասն էլ անհմին լինելու պատճառով ոչ միայն մերժվում են, այլ հօգուտ ուսանողների ագրարայինի համալսարանից բռնագանձվում են որպես փաստաբանական ծառայությունների վճարներ:
Այսպես, օրինակ, Datalex համակարգից տեղեկանում ենք, որ համալսարանն ուսանողից պահանջել է 380 000 դրամ, իսկ դատարանը մերժել է հայցը և վճռել հոգուտ ուսանողի համալսարանից բռնագանձել 200 000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:
Փաստորեն, ագրարային համալսարանի ղեկավարությունը գտել է հետաքրքիր զբաղմունք. նախկին ուսանողների մի մասից բռնագանձած գումարները փոխանցել ուսանողների մյուս մասի փաստաբաններին: