Փոխարժեքներ
16 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.51 |
EUR | ⚊ | € 414.95 |
RUB | ⚊ | ₽ 4.3582 |
GBP | ⚊ | £ 498.65 |
GEL | ⚊ | ₾ 140.05 |
Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Քայլիստները աջակցում են Ուկրաինային՝ Ադրբեջանին սպիտակ ֆոսֆոր մատակարարելու և Հայաստանին հաղթելու համար Ալիևին ամեն տարի շնորհավորելու կապակցությամբ:
Մինչ ԱՄՆ-ն Ուկրաինայի հարցով փորձում է ՌԴ-ի հետ համագործակցության եզրեր գտնել և վերջ տալ արդեն 3 տարի տևող աղետալի պատերազմին, որն, ի դեպ, տեղի է ունենում առանց Կիևի մասնակցության՝ Զելենսկուն ո՛չ Թրամփը, ո՛չ էլ Պուտինը շան տեղ չեն դնում, ՀՀ ԱԺ քայլիստադավաճանաոհմակի ներկայացուցիչ ինչ-որ Սարգիս անունով սարսափած դեմքով մեկը հանդիպում է Ուկրաինայի Ռադայի նախագահի հետ ու աջակցություն հայտնում Ռադայի գործընկերներին...
Մի կող եմ թողնում մեր արևմտամետների հոգեկան խանգարվածությունն Ուկրաինայի հարցում, որը շատ զարմանալի է, քանի որ զավեշտ է՝ ի հեճուկս Ռուսաստանի պաշտպանել Հայաստանի թշնամի Ուկրաինային...
Ի դեպ, Թրամփ-Պուտին հեռախոսազրույցը ևս մեկ ապացույց է, որ Զելենսկին ուկրաինական Նիկոլն է. ինչպես վերջինս Հայաստանը դարձրեց կապիտուլացված երկիր, որի հարցերը բացի Երևանից քննարկվում են տարբեր մայրաքաղաքներում, այդպես էլ Ուկրինայի պարագայում է նույնը:
Ինձ ավելի շատ հետաքրքրում է քայլիստ դավաճանաոհմակի ներկայացուցիչների Հայաստանը և հայությանը նվաստացնելու և նսեմացնելու հերթական այս քայլը: Ուկրաինան այն երկիրն է, որը 44-օրյա պատերազմի ժամանակ, ըստ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Մենենդեսի, Ադրբեջանին է մատակարարել սպիտակ ֆոսֆոր, որը օգտագործվել է մեր զինվրների դեմ: Ուկրաինան այն երկիրն է, որը ամեն տարի շնորհավորում է Ադրբեջանին՝ 44-օրյա պատերազմում Հայաստանին ջախջախելու համար: Հետաքրքիր է այդ ամենի համա՞ր են քայլիստներն այդքան խելագարվում ֆաշիստական Ուկրաինայի և խամաճիկ Զելենսկու համար:
Դե Արցախյան առաջին պատերազմում Կիևի հակահայ գործելաոճի մասին էլ չասեմ:
Սարգիս անունով թյուրիմացություն, որպես ի՞նչ ես քո չեղած աջակցություն հայտնել խախոլ գործընկերներիդ»: