| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
«Ամեն անգամ, երբ մտածում ենք, որ անբարոյականությունը պետք է ինչ-որ չափ ունենա, այս մարդիկ ապացուցում են, որ այդ չափն էլ ավելի կարող է իջնել։ Ամեն ինչի պատճառն իրենք են, սկսած 2018 թվականից, «զրոյական կետ»-ից, «ինչ ուզում՝ բանակցում ենք»-ից»,- ԱԺ-ում ասաց Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ արձագանքելով Ալեն Սիմոնյանի երեկվա խոսքերին։
 «Նման ծանր վիճակում հայտնված, տանջված մարդկանց ասել՝ մնայիք, կռվեիք, բարոյական չէ»,- նշեց Քոչարյանը։ Հարցին, թե դուք ի՞նչ կարգավիճակով եք տեսնում արցախահայերի վերադարձը, Լևոն Քոչարյանը պատասխանեց․ «Արցախցիների անվտանգ վերադարձը Արցախ պետք է լինի մեր արտաքին քաղաքականության օրակարգում։ Սակայն իշխանությունները դրա մասին չեն խոսում, անգամ խաղաղության պայմանագիր կոչվածի մեջ արցախցիների իրավունքի արդարացի պահանջների մասին ոչ մի խոսք չկա»։