Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«Նախօրեին Հորդանանը եւ Եգիպտոսը կրկին հայտարարել են Գազայի հատվածից պաղեստինցի ժողովրդին դուրս մղելու ծրագրի մերժման մասին՝ նախազգուշացնելով ողջ Մերձավոր Արեւելքի համար դրա վտանգի եւ իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) եւ Իսրայելի միջեւ հրադադարի մասին համաձայնագրի գործողության շարունակման մասին», - նշել է Տարասովը:
Եգիպտոսի ԱԳՆ-ի հրապարակած հայտարարության համաձայն՝ Կահիրեն նախազգուշացրել է «պաղեստինցի ժողովրդին իր հողից դուրս մղելու ծրագրի իրականացման մեկնարկի մասին Իսրայելի կառավարության մի շարք անդամների արած հայտարարությունների հետեւանքների մասին, ինչը միջազգային իրավունքի եւ միջազգային հումանիտար իրավունքի աղաղակող խախտում է»: Միեւնույն ժամանակ Reuters-ը մեջբերել իրանցի երեք բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք հայտարարել են՝ Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը, որը փետրվարի 11-ին նախատեսված է հանդիպել Թրամփի հետ, իր հետ կվերցնի պաղեստինցիների տեղաշարժի հետ կապված նախազգուշացումները: Պաշտոնյաները, ովքեր հրաժարվել են իրենց անունները տալուց, բացատրել են՝ Աբդալլահը Թրամփին կզգուշացնի, որ Գազայից Հորդանան բնակիչների տեղափոխումը «ծայրահեղականությնա բաղադրատոմս է, որը ավերածություններ կպատճառի Մերձավոր Արեւելքում, կվտանգի Թագավորության եւ Իսրայելի միջեւ խաղաղությունը եւ նույնիսկ էկզիստենցիալ սպառնալիք կներկայացնի հենց երկրի համար»:
Հաղորդվում է նաեւ՝ Աբդալլան մի շարք հանդիպումներ է ունեցել, որպեսզի ստանա տարածաշրջանային խոշոր տերությունների աջակցությունը բնակչության տեղաշարժի դեմ: Հորդանանը մտավախություն ունի, որ դա կարող է դառնալ արեւմտյան ափից եւս 3 միլիոն պաղեստինցիների վտարման նախերգանք: Հորդանանի նախկին արտգործնախարար Մարվան Մուաշերի խոսքով՝ «Ամմանի համար դա տնտեսության կամ անվտանգության հարց չէ, դա ինքնության հարց է»: Այնուամենայնիվ, Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է՝ բանակին հրահանգել է «Գազայի հատվածի բնակիչների կամավոր դուրս բերման ծրագիր պատրաստել»: Այս առնչությամբ Ամմանում ընդգծում են՝ եթե պաղեստինցի փախստականները սկսեն զանգվածաբար հատել սահմանը, ապա Հորդանանի իշխանությունները կփակեն այն, սիկ եթե իսրայելցիները փորձեն ուժով բացել այն, ապա Հորդանանը դա կընկալի որպես »պատերազմի ակտ»: Հարկ է հիշեցնել՝ փախստականների ներհոսքը Հորդանան 1948-1967ակնների ընկած ժամանակահատվածում թագավորությունը հանգեցրել է լուրջ ներքին ճգնաժամի, շարունակել է քաղաքագետը: 1970ին պաղեստինյան խմբավորումների եւ Հորդանանի իշխանությունների միջեւ բախումների ժամանակ, որոնք պատմության մեջ մտան որպես «սեւ սեպտեմբեր», Հաշիմյան դինաստիան խստորեն ճնշեց պաղեստինցիների ապստամբությունը: Եվ այսօր Ամմանում մտավախություն ունեն՝ վերաբնակեցման նոր ալիքը կարող է կրկին քաղաքացիական դիմակայության ալիք հրահրել: Նման պայմաններում այս երկիրը ֆիզիկապես չի կարող ընդունել փախստականների զգալի հոսք։ Երկու երկրների միջեւ սահմանի երկարությունը 400 կմ է. այսինքն՝ այն տասն անգամ ավելի մեծ է, քան Իսրայելի սահմանը Գազայի հատվածի հետ: Տարասովը նշել է՝ այդ տարածքի զգալի մասը լեռնային եւ քարքարոտ շրջաններ են, որոնց վերահսկողությունը ոստիկանության կողմից գրեթե անհնար է, ինչը ձգձգված պարտիզանական պատերազմի, Սիրիայից, Իրաքից, Սաուդյան Արաբիայից եւ արաբական այլ երկրներից զինյալների ներհոսքի եւ աֆղանական նման իրավիճակի ստեղծման հավանականություն է ստեղծում:
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի