|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Հորդանանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ, տեղեկատվության հարցերով նախարար Մուհամեդ ալ Մումանին հայտարարել է, որ թագավորությունը դատապարտում է Երուսաղեմի քրիստոնեական տաճարների նկատմամբ իսրայելական իշխանությունների գործողությունները և պահանջում «դադարեցնել Երուսաղեմի եկեղեցիների նկատմամբ ճնշումները». հայտնում է Коммерсантъ-ը:
Ավելի վաղ Տիրոջ գերեզմանի տաճարը փակվել էր անհայտ ժամկետով ՝ ի նշան քաղաքային իշխանությունների` նրանցից պետական հարկ գանձելու մտադրության դեմ բողոքի: Երուսաղեմի իշխանությունները պահանջում են վճարել 53 միլիոն դոլարին համարժեք` նախորդ տարիների կուտակած պարտքերը:
Ալ Մումանիի խոսքով՝ Երուսաղեմի եկեղեցիները նախկինում չէին հարկվում, իսկ քաղաքային մարմինների կողմից դրանց բանկային հաշիվների սառեցումն անթույլատրելի քայլ է: