|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
«Դատի եմ տվել Տիգրան Ավինյանի հորը՝ «գեղի «Opel»-ներով համբալներ» արտահայտության համար՝ պահանջելով որպես վիրավորանքի հատուցում 500.000 դրամ»,-հայտնում է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը։
Նրա խոսքով, այդ գումարը շատ խորհրդանշական է:
«Ինչպես հայտնի է՝ Ավինյանի հայրը կարծում է, որ այդքան պետք է լինի ավտոկայանատեղիների գումարը, որպեսզի «համբալներն» իր անդորրը չխաթարեն: Ինքս «Opel» ունեմ և կոչ եմ անում «Opel»-ի վարորդներին հանդես գալ համանման հայցով: Իրավական առումով «Մայր Հայաստանն» ամբողջական օժանդակություն կտրամադրի»,-գրում է նա։