|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Մուհամեդ Սինվարը դարձել է Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման նոր առաջնորդը։ Այս մասին հունվարի 13-ին հայտնել է The Wall Street Journal (WSJ) թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ։
Նոր առաջնորդը նախկինում գլխավորել է պաղեստինյան շարժման զինյալ թեւը՝ Իզեդին ալ-Քասամ բրիգադը։ Բացի այդ, նա ՀԱՄԱՍ-ի նախկին առաջնորդ Յահյա Սինվարի կրտսեր եղբայրն է, ով մահացել է 2024 թվականի հոկտեմբերին։
Հաղորդվում էր, որ Յահյայի մահից հետո շարժման շտաբը, որը գտնվում է Դոհայում, որոշել է անցնել կոլեկտիվ ղեկավարության։ Նրան չի աջակցել Գազայում կռվող խմբավորումը, որն այդ ժամանակվանից ինքնավար է գործում, գրում է թերթը։
Սինվար կրտսերը ձգտում է վերականգնել շարժման մարտական թեւը, նշվում է հոդվածում։