Փոխարժեքներ
29 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.48 |
EUR | ⚊ | € 413.13 |
RUB | ⚊ | ₽ 3.76 |
GBP | ⚊ | £ 496.79 |
GEL | ⚊ | ₾ 142.11 |
Պաշտպանության նախարարությունը Yerkir.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ չի տրամադրել 2024 թվականի ընթացքում ոչ մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների հստակ թիվը, անուն-ազգանունները, տարիքը, զինվորական կոչումը և զոհվելու հանգամանքները` նշելով, որ «ՀՀ զինված ուժերում մարտական և ոչ մարտական պայմաններում զոհված (մահացած) զինծառայողների վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարությունը տարածել է պաշտոնական հաղորդագրություններ, իսկ նրանց մահվան հանգամանքների վերաբերյալ տեղեկատվուևթյունն ստանալու համար անհրաժեշտ է դիմել վարույթ իրականացնող մարմիններին»:
Փաստենք, որ Փաշինյանի իշխանությունը, հակառակ մեր տասնյակ հարցումների, ջանքերի ու քայլերի, համառորեն թաքցրեց ու ոչ մի կերպ չտրամադրեց 44-օրյա պատերազմում զոհվածների ամբողջական անվանացանկը, զոհերի կոչումների, ծննդավայրի, զոհվելու վայրի և հանգամանքների մասին տեղեկությունները: Պատասխանը գրեթե միշտ նույնն էր ու համանման. հետևե՛ք պաշտոնական տեղեկատվությանը և պարբերաբար արված հրապարակումներին: Միայն այդքանը, և վերջ: Ելնելով դրանից՝ կարող ենք թե՛ չհավատալ Փաշինյանի հրապարակած թվերին, թե՛ կասկածել, որ զոհերի իրական թիվը բոլորովին այլ է:
Իսկ թե Փաշինյանի իշխանության այս վերաբերմունքը հայրենիքի պաշտպանների հանդեպ որքանո՞վ է բարոյական, արդյո՞ք դա նաև Փաշինյանի իշխանության՝ Արցախի հետքերը, հայ ժողովրդի գոյապայքարի տարեգրությունը ջնջելու քաղաքականության մի մասը չէ, թող դատի հասարակությունը: