կարևոր
448 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-10-28 12:41
Աշխարհ

Էրդողանի ահաբեկչական ճոճանակը

Էրդողանի ահաբեկչական ճոճանակը

Թուրքիան տարբեր պատճառներով ոչ մի կերպ չի կարողանում դուրս գալ ահաբեկչական սպառնալիքների գոտուց։ Ընդ որում՝ յուրաքանչյուր նման գործողություն միշտ ինչ-որ բանով մոտիվացված է, «կապված է» ինչ-որ արտաքին քաղաքական կամ ներքին իրադարձությունների հետ։ Որպես կանոն, իշխանությունների մեղադրանքները հարձակումների համար, երբ ոչ մի խմբավորում պատասխանատվություն չի ստանձնում, պարադիգմում են հայտարարված ահաբեկչական համարվող Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) եւ Սիրիայի քրդերի միջեւ Սիրիայի դեմոկրատական ուժերին (SDF) եւ ISIS: Եթե Անկարայի Tusaş ընկերութայն՝ թուրքական օդատիեզերական արդյունաբերության առանցքային ձեռնարկության շենքի մոտ տեղի ունեցած ահաբեկչության գնահատականին մոտենանք նման դիրքորոշմամբ, ապա այն տեղավորվում է առաջարկվող սխեմայի մեջ։

Եկեք նշենք արտաքին գործոնը. ահաբեկչական հարձակման օրը Էրդողանը ժամանել է Կազան՝ ԲՐԻԿՍ գագաթնաժողովին մասնակցելու եւ Պուտինի հետ հանդիպելու համար: Թուրք փորձագետները կարծում են՝ այդպիսով հավաքական Արեւմուտքը, որը դժգոհ է բազմավեկտոր քաղաքականության եւ ուժեղացող անկախության Անկարայի ուղուց, նրան «սեւ նշան» է ուղարկել։ Ավելին, թուրք բլոգերներն ակնարկում են՝ ահաբեկչության հետեւում կարող է կանգնած լինել օտարերկրյա հետախուզություններից մեկը, ինչը բացառել չի կարելի: Այն ժամանակ ահաբեկչության գնացած ուժերը միայն գործիքակազմ են Թուրքիայում որոշակի նպտակների հասնելու համար։

Բայց որո՞նք են այդ ուժերը: Արդյո՞ք հիմքեր կան խոսելու քաղաքկանապես մոտիվացված ահաբեկչության մասին, որը կապված է բացառապես Կազանում ԲՐԻԿՍ գագաթնաժողովի աշխատանքներին Էրդողանի մասնակցության հետ, թե՞ խոսքը երկրում իրավիճակի ապակայունացման փորձերի մասին է, եւ կարո՞ղ են արդյոք ահաբեկչությանը հաջորդել այլ գործողություններ: Եթե նկատի ունենանք BRICS-ը, ապա Tusaş ընկերության վրա հարձակումը կարող է ընկալվել որպես «պարտիզանական գործողությունների մեկ գործողությոն», եւ ամեն ինչ կավարտվի իրավապահ մարմինների հետաքննությամբ: Ճիշտ է, ինտրիգային պահ կա.ահաբեկչությունը տեղի է ունեցել թուրք իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի մահից ընդամենը մի քանի օր անց, որին Անկարան մեղադրում էր 2016ին ձախողված պետական հեղաշրջում կազմակրպելու մեջ: Բայց եթե իրադարձությունները շարում եք ժամանակագրական կարգով, ապա հայտնվում է բարդ պատկեր։

Նախօրեին Էրդողանը հայտարարել էր նախարրների կաբինետում փոփոխություններ կատարելու մտադրության մասին։ Թուրքական Hurriyet թերթը գրում է․ «պատճառները չեն նշվում»: Նախատեսվում է կուսակցության ղեկավար կառույցների մոտ 60 տոկոսի, յադ թվում՝ Ստամբուլի եւ Անկարայի ԱԶԿ մասնաճյուղերի ղեկավարների փոփոխություն։ Նշենք՝ Էրդողանի հայտարարությունը հնչել է այն ժամանակ, երբ նրա զինակից «Ազգյնական շարժում» կուսակցության ղեկավար Դեւլեթ Բահչելին հայտնել էր․ «ոստիկանության մի շարք աշխատակիցների կողմից կարղ է պետական հեղաշրջման փորձ արվել»: Էրդողանի՝ Կազան մեկնելու նախօրեին նույն Բահչելին հանդես է եկել եւս մեկ սենսացիոն հայտարարությամբ։ Նա առաջարկել է PKK -ի ղեկավար Աբդուլլահ Օջալանին, որն այժմ ցմահ բանտարկություն է կրում Մարմարա ծովի Իմրալը կղզում, մեկուսացումը հանելու դեպքում ելույթ ունենալ խորհրդարանի առջեւ եւ հայտարարել PKK-ի լուծարման մասին: Թուրքական շատ լրատվամիջոցներ այս հայտարարությունը որակել են որպես քրդական բազմամյա խնդրի կարգավորման «պատմական հնարավորություն»: Սակայն, չնայած ՆԳՆ-ի տվյալներով, Tusaş-ի վրա հարձակմանը PKK -ի ներգրավվածությունն ընդամենը աշխատանքային վարկած է, թուրքական բանակը հարվածներ է հասցրել Իրաքում եւ Սիրիայում քրդերի դիրքերին: Դա այն դեպքում, երբ, ըստ որոշ փորձագետների, PKK-ն «անսպասելիորեն» որոշում է կայացրել «չմասնակցել կազմակերպված ահաբեկչական գործունեությանը» եւ այդ մասին հայտնել է ԱնկարայինԱյն ժամանակ պաշտոնական վարկածի ընդունման դեպքում, որ Tusaş-ի դեմ ահաբեկչության կազմակերպիչը PKK-ն է, քանդվում է քրդերի հետ հաշտեցման Բահչելիի սցենարը։ Եթե հաշվի առնենք այն, որ Իսրայելը եւ մի շարք արեւմտյան երկրներ ձգտում են ապակայունացնել Թուրքիան քրդերի աջակցությամբ, ապա տեղի ունեցող իրադարձություններում արեւմտյան հետք է երեւում։

Եվ դեռ. Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունից անմիջապես հետո տեղեկություններ հայտնվեցին, որ Էրդողանը Կազանից Թուրքիա կվերադառնա նախատեսվածից շուտ: Սակայն Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հստակեցրել է, որ Էրդողանն, այնուամենայնիվ, կմասնակցի ԲՐԻԿՍ+ ձեւաչափով Կազանի գագաթնաժողովին: Թվում է, թե նա սկսել է դրական լուրեր ստանալ Թուրքիայից։

 

Ստանիսլավ Տարասով 

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի