կարևոր
955 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-16 18:00
Քաղաքական

3+3 ձեւաչափը կարող է նշանակել Արեւմուտքի վտարումը Անդրկովկասից

3+3 ձեւաչափը կարող է նշանակել Արեւմուտքի վտարումը Անդրկովկասից
Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կկայանա Հարավային Կովկասի հարցով 3+3 հարթակի երրորդ նիստը՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի եւ Իրանի ԱԳ նախարարների մակարդակով: Եթե դատենք Ֆիդանի հնչեցրած այդ միջոցառման անոնսը՝ Վրաստանի ներկայացուցիչը դրան չի մասնակցի։

Ընդհանրապես, նման հարթակ ստեղծելու գաղափարը պատկանում է Թուրքիային, որն այդպիսով առաջարկում էր տարածաշրջանում անվտանգության համակարգ ստեղծել առանց արտատարածաշրջանային խաղացողների մասնակցության եւ դրա հիման վրա սկսել տարածաշրջանի երկրների ավելի ինտենսիվ եւ բազմաբնույթ համագործակցույթուն: Դա նոր որակ էր ոչ միայն թուրքական, այլեւ իրանական արտաքին քաղաքականության մեջ, որոնք այդպիսով իրական շանսեր ստացան դիվանագիտական շրջանակներում ամրագրելու տարածաշրջանային կովկասյան տերությունների կարգավիճակը, խլացնելու նախկին էսկալացիոն պատերազմները եւ թույլ չտալու նորերի ի հայտ գալը։ 

Հիշեցնենք՝ 2021 թ-ի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացել է հինգ երկրների փոխարտգործնախարարների մակարդակով խորհրդատվական տարածաշրջանային հարթակի առաջին նիստը։ ԱԳ նախարարների մակարդակով վերջին նիստը տեղի է ունեցել Թեհրանում 2023 թ-ի հոկտեմբերին։

Արդեն իսկ այն փաստը, որ 3+3 ձեւաչափը շարունակում է գործել թեկուզ խորհրդատվական խմբի մակարդակով, դրական դիվանագիտական երեւույթ է, որը կարող է միավորել երկրներին տարածաշրջանային օրակարգի քննարկման համար։ Դա հատկապես աչքի է զարնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության ձախողման ֆոնին։ Սակայն մինչ այժմ իրավիճակում մնում են մասունքային հատկանիշերով նրբություններ: Այդպես Վրաստանն ի սկզբանե Արեւմուտքի ճնշման տակ չէր ձգտում ներգրավվել տարածաշրջանային ձեւաչափում։ Սակայն Թբիլիսիի եւ Մոսկվայի միջեւ հարաբերությունների հնարավոր կարգավորման համատեքստում Վրաստանի դիրքորոշումը կարող է փոխվել։ Ուստի, փաստորեն, ժամանակակից նախաձեռնությունը 3+2-ն է։

Ադրբեջանի համար հաղթական ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո բաց է մնում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցը։ Կողմերը պաշտոնապես հայտարարել են, որ տարբեր բանակցային հարթակներում քննարկումների մարաթոնից հետո մտադիր են շարունակել գործընթացը՝ առանց միջնորդների ներգրավման: Բայց իրականում Հայաստանն այդ ուղղւթյամբ ակտիվ երկխոսություն է վարում Արեւմուտքի հետ, ինչը տպավորություն է ստեղծում, որ իր համար 3+3 ձեւաչափը պահեստային հարթակ է։ Երեւանում կան ուժեր, որոնք կարծում են՝ կարելի է Թուրքիային որպես արեւմտյան դաշինքի անդամ օգտագործել իր շահերի համար՝ որպես այդ ձեւաչափում անուղղակի ազդեցության գործիքակազմ եւ այդ հիմքի վրա հարաբերւթոյւններ կառուցել Բաքվի հետ։ Բայց նրա դիրքերն ավելի ամուր են թվում տարածաշրջանային մակարդակում՝ Անկարայի եւ Մոսկվայի հետ արդյունավետ երկխոսություն կառուցելու շնորհիվ:

Ինչ վերաբերում է Իրանին, ապա նա ակտիվորեն մանեւրում է տարածաշրջանում՝ փորձելով մնալ ինչպես Ռուսաստանի եւ Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի եւ Հայաստանի շահերի խաչմերուկում։ Ճիշտ է՝ Թեհրանում նոր կառավարության ի հայտ գալու հետ կապված, որը հայտարարում է Արեւմուտքի հետ «կամուրջներ» կառուցելու մտադրության մասին, տեսականորեն հնարավորություններ են առաջանում խաղալ նաեւ Հայաստանի արեւմտյան թրենդի վրա, թեեւ Թեհրանին դեմ է ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի ակտիվ ներկայությունը տարածաշրջանում։ Այս ամենը, իհարկե, ազդում է հաղորդակցական միջանցքների կառուցման եւ տնտեսական փոխգործկցության տարբերակներում միավորման օրակարգի առաջխաղացման հեռանկարների վրա՝ չնայած տարածաշրջանային ձեւաչափի հեռանկարներն ավելի ու ավելի են ուրվագծվում՝ ի տարբերություն աշխարհագրորեն հեռավոր եվրոպակն վեկտորի: Սակայն առայժմ ավելի շատ քաղաքական գործոն է գործում, ինչն, ի դեպ, անդրադառնում է նաեւ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»՝ որպես Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջեւանին եւ Թուրքիային կապող լոգիստիկ ենթակառուցվածքի միացման հնարավորությունների վրա։

Մի խոսքով՝ 3+3 ձեւաչափի մասնակիցները լավ գիտեն տարածաշրջանային օրակարգը, բայց շարունակվում են դրա իրականացման պայմանների եւ մեխանիզմների որոնումները։ Պարզ է նաեւ՝ ձեւաչափի ապագան կապված է նաեւ տարածաշրջանի զգայուն խնդիրների վրա ազդող միջազգային գլոբալ կոնյունկտուրայի ձեւավորմամբ, ինչը նուրբ դիվանագիտական աշխատանք է պահանջում: Այս ամենը պետք է ցուցադրեն արտգործնախարարները Ստամբուլում 3+3 ձեւաչափով, եթե նրանք իսկապես մտադիր են առաջ տանել տարածաշրջանի զարգացմանն ուղղված նախաձեռնությունները՝ անկախ քաղաքական, գաղափարական եւ նույնիսկ ատաքին քաղաքական առաջնահերթություններից։

 

 

Ստանիսլավ Տարասով 

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի