|
Փոխարժեքներ
05 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.81 |
| EUR | ⚊ | € 405.3 |
| RUB | ⚊ | ₽ 4.2671 |
| GBP | ⚊ | £ 478.42 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Քրիստոնյաները զանգվածաբար լքում են իրաքյան Մոսուլ քաղաքը, քանի որ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները վերջնագիր են ներկայացրել` շաբաթ օրն արդեն լքած լինել քաղաքը. տեղեկացնում է Al-Arabiya-ն:
«Քրիստոնյա ընտանիքներն արդեն Դոհուկ եւ Էրբիլ քաղաքների (գտնվում են Քրդստանում) ճանապարհին են: Իրաքի պատմության մեջ առաջին անգամ Մոսուլում քրիստոնյա այլեւս չկա»,- հեռուստաալիքին հայտնել է Քաղդեական կաթոլիկ եկեղեցու պատրիարք Լուսի Ռաֆայել Սակո Առաջինը:
Ականատեսները պատմել են, որ քրիստոնյաներին ուղղված` քաղաքը լքելու մասին վերջնագիրը հաղորդվել է տեղի մզկիթների բարձրախոսներով:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ գրոհայինները ոչ մուսուլմաններից հարկ էին վերցնում` ամենաքիչը ամսական 250 դոլար, որը Իրաքի ներկայիս պայմաններում վաստակել գործնականում անհնար է: