Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Քահանա Բեհրուզ Սադեհ Խաջանին եւ 4 իրանցի քրիստոնյաներ կկանգնեն իրանական դատարանի առջեւ:
Նրանք ձերբակալվել են 2010 թվականի հունիսին` իսլամին դավաճանելու, քաղաքական ցույցերի մասնակցելու, իսլամի օրենքները խախտելու, Աստծոն անարգելու մեղադրանքներով. տեղեկացնում են իրանական լրատվամիջոցները:
Շիրազի հեղափոխական դատարանը իսլամական օրենքը խախտելու մեղադրանքով նրանց արդեն դատապարտել էր 1 տարվա ազատազրկման: Անազատության մեջ 8 ամիս մնալուց հետո քրիստոնյաներին գրավի դիմաց ազատ էին արձակել, սակայն հիմա էլ ցանկանում են դատել Աստծոն անարգելու համար:
«Քրիստոնյաների համաշխարհային համերաշխություն» կազմակերպությունը տեղեկացնում է, որ Իրանում քրիստոնյաներին վատ են վերաբերվում, եւ նրանցից շատերը հեռանում են երկրից: Կազմակերպությունը Իրանին կոչ է արել ապահովել իր քրիստոնյա քաղաքացիների դավանանքի ազատությունը:
Ի դեպ, քրիստոնյաները 67 մլն բնակչություն ունեցող Իրանում ընդամենը 300 հազար են, իսկ երկրի Սահմանադրության համաձայն` բոլոր օրենքները պետք է համապատասխանեն իսլամի չափանիշներին: