|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հոկտեմբերի 20-ին Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում կայանալիք համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով անցկացվող ընտրություններին ինքնառաջադրված երկու թեկնածուներից Թեմուր Թոռունի Քյալաշյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել թիվ 15 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով։ Ֆերիկ համայնքի ղեկավարի ընտրություններում գրանցվել է մեկ թեկնածու՝ Ռուստամ Քյամիլի Հասանյանը։
ԿԸՀ-ից հայտնում են՝ վերջինս անկուսակցական է, ինքնառաջադրվել էր։ Համայնքում ընտրական իրավունք ունեցողների թիվն 262 է։
ԿԸՀ-ն սեպտեմբերի 20-ի նիստում սահմանել է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների միջև։
Ֆերիկ համայնքի ընտրությունների համար կազմավորվել է մեկ տեղամաս, «ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով բաշխումը կատարվել է հետևյալ համամասնությամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ մեկ նախագահ, «Հայաստան» դաշինք՝ մեկ քարտուղար։ Տեղամասային ընտրական հանձնաժողովը կազմավորվել է, սեպտեմբերի 28-ին, ժամը 12։00-ին կկայանա հանձնաժողովի առաջին նիստը։