Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Գեղարքունիքի Մարզային կոմիտեի նախագահ Արտակ Վարդանյանը տեղեկացնում է, որ 2021 թ. դեկտեմբերի 5-ին անցկացվելիք՝ Սևան խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում գլխավորելու է Հայ Յեղափոխական Դաշնակցության ցուցակը։ Ստորև ներկայացնում ենք ՀՅԴ Սևանի կոմիտեության պաշտոնական էջի՝ այդ առթիվ տարածած հայտարարությունը.
Սեւան խոշորացված համայնքի սիրելի բնակիչներ
Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ ես` ԱՐՏԱԿ ՎԱԼԵՐԻԱՅԻ ՎԱՐԴԱՆՅԱՆՍ, 2021թ. դեկտեմբերի 5-ին կայանալիք Սեւան խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում պատիվ ունեմ գլխավորելու Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության ցուցակը:
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը նկատի ունենալով Սեւան քաղաքի եւ տարածքի 10 գյուղերի բարդ խնդիրների հաղթահարման, համայնքի զարգացման, արդյունավետ կառավարման մարտահրավերները, պատրաստակամություն է հայտնել մասնակցել գալիք ընտրություններին` հավակնելով մեծամասնություն ունենալ համայնքի ավագանու կազմում եւ ստանձնել տարածքի կառավարման կարեւոր գործը:
Ներգրավվելով քաղաքական պայքարի մեջ` Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը ուսումնասիրել է համայնքի` նրա կազմի մեջ մտնող գյուղերի, քաղաքի խնդիրներն ու հիմնահարցերը եւ ունի դրանց լուծման կոնկրետ ծրագրեր եւ մոտեցումներ, որոնք ավելի մանրամասնորեն ներառված են մեր նախընտրական ծրագրում, որն առաջիկայում կներկայացվի ձեր քննությանը:
Հավակնելով Սեւան համայնքի ավագանու կազմում ունենալ մեծամասնություն` Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը Հայաստանի ԱԺ-ում իր ներկայացվածությամբ` պատրաստ է Հայաստանում եւ սփյուռքում ունեցած իր հզոր պոտենցիալը ներդնել համայնքում առկա խնդիրների լուծմանը, զարկ տալ տարածքի տնտեսական կյանքի աշխուժացմանը բոլոր բնագավառներում` նպատակ ունենալով ներդրումների միջոցով լուծել մեզ համար այնքան ցավոտ դարձած հարցերը` արտագաղթը, գործազրկությունը, աղքատությունը: Մենք հասկանում ենք, որ սրանք այսրոպեական լուծվելիք խնդիրներ չեն: Սակայն ակնկալելով ստանալ ձեր վստահության քվեն` ունակ ենք համատեղ ուժերով, ձեր ակտիվ մասնակցությամբ` կուսակցության ներուժի միջոցով հող նախապատրաստելու դրանց աստիճանական լուծման համար:
Արտակ Վարդանյան