Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Լոռու Մարզային կոմիտեի անդամ Սասուն Ասատրյանը տեղեկացնում է, որ 2021 թ․ դեկտեմբերի 5-ին կայանալիք՝ Սպիտակ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում գլխավորելու է ՀՅԴ ցուցակը։ Ստորև ներկայացնում ենք թեկնածուի հայտարարությունը։
Սիրելի՛ սպիտակցիներ և հարակից գյուղերի հայրենակիցներ
Ցանկանում եմ տեղեկացնել, որ ես՝ Սասուն Նորիկի Ասատրյանս, 2021 թ. դեկտեմբերի 5-ին անցկացվելիք՝ Սպիտակ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում գլխավորելու եմ Հայ Յեղափոխական Դաշնակցության ցուցակը։
Մեր համայնքի վաղվա օրը որոշողը դուք եք, և ձեր ճիշտ ընտրությունից կախված կլինի բոլորիս սիրելի Սպիտակ քաղաքի և շրջանի գյուղերի ապագան, նրանց զարգացման ընթացքը։
Մեր թիմում ընդգրկված թեկնածուների անցած ուղին, փորձառությունն ու կենսագրությունը, բարոյական նկարագիրը և սեփական քաղաքի ու գյուղի հանդեպ ունեցած մեծ սերն ու նվիրումը լավագույնս փաստում են, որ դեկտեմբերի 5-ը մեր խոշորացված համայնքի համար հանդիսանալու է նոր ծրագրերի ու գաղափարների իրականացման մեկնարկի օր: Ամենակարևորը՝ յուրաքանչյուր ծրագիր, միտք ու գաղափար իրականացվելու է հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի ու սիրո մթնոլորտում. մենք կարճ ժամանակում վերականգնելու ենք ներհամայնքային համերաշխությունը, որը վերջին շրջանում խլվել է մեզանից:
Մենք պատրաստ ենք պետության առաջին անկյունաքարի՝ համայնքի վաղվա օրը կերտել միասնաբար՝ ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցի օժանդակությամբ։