կարևոր
751 դիտում, 1 ամիս առաջ - 2024-09-26 17:13
Աշխարհ

Վրաստանը բաժանեց հավաքական Արևմուտքը

Վրաստանը բաժանեց հավաքական Արևմուտքը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Թբիլիսիում ԱՄՆ նոր դեսպան Ռոբին Դաննիգանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է՝ ԱՄՆ-ն, սպառնալով Վրաստանին պատժամիջոցներով, «մոտեցել է» կրիտիկական կետին, եւ նման քաղաքականության շարունակությունը կարող է հանգեցնել վրաց-ամերիկյան կապերի վերաբերյալ Վրաստանի դիրքորոշման վերանայմանը»: Սա Թբիլիսիի պաշտոնական արձագանքն էր Վրաստանի քաղաքցիների համար պատժամիջոցներ եւ վիզային սահմանափակումներ սահմանելու մասին ԱՄՆ պետդեպարտամենտի որոշմանը: Միեւնույն ժամանակ ԵՄ-ն, որը հայտնել է, որ «փաստացի համաձայնեցրել է Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմի դադարեցման հարցը», առայժմ միայն նախազգուշացրել է, որ «երկրում ժողովրդավարկան սկզբունքների, այդ թվում՝ ազատ ընտրությունների սկզբունքի ոլորտում իրավիճակի վատթարացման դեպքում ԵՄ-ն կարող է համապատասխան որոշում ընդունել»: ԵՄ-ի հետ Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմը գործում է արդեն 7 տարի։ Ներկայումս Վրաստանը Եվրամիությանն անդամակցելու թեկնածու երկիր է։ Այս կարգավիճակը երկիրը ստացել է 2023 թ-ի դեկտեմբերին՝ Ուկրաինայից եւ Մոլդովայից մեկ տարի անց։ Այսպիսով՝ Վրաստանի հարաբերությունները այսպես կոչված հավաքական Արեւմուտքի հետ սկսել են յուրօրինակ զարգանալ։

Վրաստանի եւ Արեւմուտքի միջեւ փորձաքար է դարձել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» աղմկահարույց օրենքը, որը ոչ կառավարական կազմակերպոթյուններին եւ ԶԼՄ-ներին պարտավորեցնում է օտարերկրյա ուժի շահերն իրականացնող կազմակերպությունների ռեեստրում լրացնել հայտարրագիր, եթե նրանց տարեկան եկամտի ավելի քան 20%-ը արտասահմանյան ֆինանսավորումն է։ Բայց հիմա հավաքական Արեւմուտքը յուրօրինակ մարտավարություն է կիրառում Վրաստանի նկատմամբ։ Մի կողմից՝ ԱՄՆ-ն գործում է կոպիտ եւ կոնկրետ։ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը հայտնել է, որ որոշում է կայացվել Վրաստանի ՆԳՆ պաշտոնյաների եւ «Ալտ-Ինֆո» մեդիահարթակի առաջնորդների դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին: Պետդեպրտամենտում նաեւ հայտարարել են՝, քայլեր են նախապատրաստվում Վրաստանի ավելի քան 60 քաղաքացիների եւ նրանց ընտանիքների անդամների համար վիզային սահմանփակումներ մտցնելու համար, որոնք «պատասխանատու են Վրաստանում ժողովրդավարոթյան խաթարման համար կամ ներգրավված են դրանում»: Միլլերի խոսքով՝ ԱՄՆ-ի գործողությունները հիմնավորվում են «մշտական հակաժողովրդավարական գործողություններով, ինչպես նաեւ Վրաստանի կառավարության բարձրաստիճան ղեկավարների կեղծ հայտարարություններով»:

Հունիսի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր «Արժանի գործընկեր 2024» (Noble Partner) զորավարժություններն անորոշ ժամկետով հետաձգելու եւ կառավարությանը 95 մլն դոլարի չափով օգնությունը դադարեցնելու մասին: ԵՄ-ն նաեւ սառեցրել է 30 մլն եվրո Վրաստանի պաշտպանության նախարարության համար եւ որոշել է կասեցնել ԵՄ-ին Վրաստանի ինտեգրման գործընթացը: Բացի այդ, հուլիսի 9-11-ը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում չեն գրել, որ Վրաստանը կդառնա Այլանսի անդամ։

Թբիլիսին Վաշինգտոնի նման քաղաքականությունը որակում է խորհրդարանական ընտրությունների մոտեցմամբ եւ ոչ ֆորմալ ազդեցության միջոցով վրացական ընտրազանգվածի վրա ճնշում գործադրելու ձգտմամբ: Մյուս կողմից, ԵՄ-ն, ընդհանուր առմամբ, սպասողական դիրքորոշում է որդեգրել՝ այն կապելով խորհրդարնական ընտրությունների հետ։ Եվրոպացի փորձագետները կարծում են՝ եթե «Վրացական երազանքը» կրկին հաղթի ընտրություններում, եւ դիտորդները էական հավակնություններ չունենան ընտրական գործընթացի որակի նկատմամբ, ապա դա չի նշանակում, որ երկիրը հետ կկանգնի եվրաինտեգրման կուրսից եւ կնետվի Ռուսաստանի գիրկըԻսկ եթե Վրաստանում 2012 թ-ից հետո առաջին անգամ իշխանափխություն տեղի ունենա, «Օտարերկրյա գործակալների մասին օրենքը»  հաստատ կչեղարկվի, դա կհանգեցնի «ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ հարաբերությունների նոր վերաբեռնման»։ Բրյուսելը պատրաստ է հաշվի նստել Վրաստանի ցանկացած կառավարման հետ, բայց միայն այն դեպքում, եթե երկիրը միջազգային մակարդակով քաղաքական համերաշխություն ցուցաբերի «բարեկամների եւ թշնամիների» հարցերում: Առավել եւս, որ իշխանությունները կարծում են՝ նախկին նախագահ Սահակաշվիլիի բանտարկությունը ոչ մի կերպ չի ազդում եվրոպական հեռանկարների վրա, իսկ ԵՄ-ի՝ երկրի ինտեգրմամբ զբաղվելու դժկամությունը «ժամանակավոր երեւույթ է, որն առաջացել է միջազգային բարդ իրադրության պատճառով«: Միեւնույն ժամանակ, նրանք Արեւմուտքի հետ երկխոսության փակագծերից դուրս են բերում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումից հրաժրվելն ու նրա հետ միջազգային մակարդակով դիմակայելը։ Ընդ որում, բոլոր նախանշաններով, Վրաստանի քաղաքականության մեջ եվրոպական ուղղությունը դեռեւս իր համար պատային իրավիճակում չէ։ Առավել եւս, որ սոցիոլոգիան ցույց է տալիս, որ Վրաստանի քաղաքացիների 89% - ը կողմ է ԵՄ-ին երկրի անդամակցությանը։ Ուստի քվեարկել «Վրացական երազանքի» օգտին՝ դա չի նշանակում քվեարկել Ռուսաստանի օգտին եւ ԴԵՄ ԵՄ-ին։

Ի դեպ, սա նոր իրավիճակ է Վրաստանի համար, երբ հնարավորություն է ստեղծվում մի կողմ քաշվել հերթական հեղափոխությունից։ Այլ կերպ ասած՝ Վրաստանին մանեւրելու տեղ են թողնում վերահաս դիվանագիտական եւ քաղաքական ճգնաժամի մեջ։ Ըստ ամենայնի, նման տարբերակը ձեռնտու է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, որի համար հնարավոր հեղափոխկան ցնցումները գործնականում կդառնան Վրաստանում նրա քաղաքական կարիերայի ավարտը: Առավել եւս, որ եվրոպացի դիվանագետներն ավելի հաճախ են խոսում նման հանգուցալուծման ցանկալի լինելու մասին։ Այժմ ամեն ինչ այն բանի հետեւում է, թե ինչ կոնֆիգուրացիայով ընդդիմությունը կմասնակցի հոկտեմբերի 26-ին կայանալիք ընտրություններին, եւ արդյոք Զուրաբիշվիլին նախկինի պես կողմ կլինի իշխանափոխությանը։

 

Ստանիսլավ Տարասով

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի