Փոխարժեքներ
21 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.92 |
EUR | ⚊ | € 432.84 |
RUB | ⚊ | ₽ 4.765 |
GBP | ⚊ | £ 514.37 |
GEL | ⚊ | ₾ 140.53 |
Ռուսական հակաօդային պաշտպանության միջոցները գիշերը 115 ուկրաինական անօդաչու թռչող սարք են ոչնչացրել Բրյանսկի, Կուրսկի, Բելգորոդի շրջանների, Ղրիմի և Սև ծովի վրա: Այսմասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Ապրիլի 27-ի ժամը 20.50-ից մինչև 2025 թվականի ապրիլի 28-ի ժամը 04.35-ն ընկած ժամանակահատվածում ՀՕՊ-ի հերթապահ միջոցների կողմից որսվել և ոչնչացվել է ուկրաինական 115 անօդաչու թռչող սարք՝ 102-ը ՝ Բրյանսկի շրջանի տարածքում, ինը ԱԹՍ ՝ Ղրիմի Հանրապետության տարածքում, երկու ԱԹՍ ՝ Կուրսկի շրջանի տարածքում և մեկական ԱԹՍ ՝ Բելգորոդի շրջանի և Սև ծովի ջրային տարածքի վրա», - նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ին սկսվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված հակամարտություն՝ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի տարածք ներխուժմամբ։ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր վայրերում։ Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։