Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ադրբեջանի ներկայացուցիչը հայտարարել է, որ նեռի հետ համաձայնություն են կայացրել, ըստ որի, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը պետք է փոխվի, իսկ ավելի հստակ, խոսքը վերաբերում է Անկախության հռչակագրին, ինչը նշանակում է պետության չգոյություն։ Սա խոսում է նաև մեր ԱԳ նախարարության նվաստացման մասին, որը ոչ մի կերպ չի արձագանքում»,-Երևանի «Երազ» թաղամասում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը։
Սրբազան Հայրը նաև ներկայացրեց առաջիկա գործողությունների ծրագիրը․ «Սեպտեմբերին հստակ գործողություններով ընթանալու ենք առաջ․ իրենք ձևացնում են՝ իբր վախեցած չեն, բայց իրականում սարսափած են»,-ասաց Սրբազան Հայրը՝ հավելելով․ «Եթե մայիսի 30-ին պայքարի գործողությունների ընթացքում ձեր մեքենան ապօրինի տեղափոխվել է տուգանային հրապարակ և դեռևս ձեզ չի վերադարձվել, խնդրում ենք Ձեր անուն, ազգանուն, հայրանունը, հեռախոսահամարը և մեքենայի պետհամարանիշն ուղարկել մեր էլ.հասցեին` [email protected]»։
Մանրամասն՝ տեսանյութում։