|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«ՀՀ արտաքին հետախուզության ծառայության զեկույցում նշվում է, որ 2025 թվականի օգոստոսի վաշինգտոնյան պայմանավորվածությունից հետո, Ադրբեջանում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» մասին խոսույթն աճել է:
Առաջին հերթին տարօրինակ թվացող այս արձանագրումն, իհարկե, ճշմարտություն է և դա որպես փաստ արձանագրում են նաև այն մասնագետները, լրագրողները, ովքեր հետևում են ադրբեջանական մամուլին և հատկապես այնտեղ ՀՀ-ին վերաբերող հրապարակումներին:
Նույն զեկույցում, ՀՀ-ի դեմ այս ագրեսիվ ձևակերպումների 2 պատճառ է դրված` տարածքային հավակնությունների դրսևորում կամ Արցախի հարցի հակազդում:
ՀՀ իշխանության` Արցախի հարցում ունեցած կտրուկ շրջադարձի և դրանից հրաժարվելու համատեքստում, թեմային հակազդելու գործոնի դերն էականորեն նվազում է:
Ստացվում է, որ նույնիսկ ՀՀ պետական հետախուզական մարմինն է արձանագրում, որ Ադրբեջանի պետական քաղաքականության հիմքում, մեծ հավանականությամբ, Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնության օրակարգն է, ինչի ուղղությամբ «ուսումնասիրություններ են ընթանում»»: