Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հանրապետության հրապարակում հավաքված «Ազատագրական շարժում» նախաձեռնող խմբի հավաքի մասնակիցները երթ իրականացրեցին։ Ազգագրական երաժշտության ներքո Ամիրյան փողոցով քայլեցին դեպի Մաշտոցի պողոտա, հետո Սայաթ-Նովա փողոց։
Երթի ավարտին մասնակիցները կվերադառնան Հանրապետության հրապարակ։
«Այս ընթացքում Փաշինյանին ժամանակ ենք տալիս, որ գա մեր հարցերին պատասխանելու։ Եթե այստեղ չլինի, կհամարենք արհամարհանք մեր նկատմամբ, և սկսելու ենք վաղվանից մեր արհամարհանքը ցույց տալ։ 2018-ին, երբ փողոցներ էին փակում, բուհեր, ռադիոտուն մուտք գործեցին, դրա համար պատասխանատվություն չկրեցին, ի՞նչ է իրենք արտոնյալ են, մենք՝ ոչ, էտ գործիքները միայն իրե՞նց համար է, մենք էլ ենք օրինակ վերցնում իրենից»,- հայտարարեց «Զարթոնք» կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը։
«Հանուն այն զինվորի, որը կանգնած է սահմանին, դուրս եկեք փողոց։ Պահեք զիվորներին, համոզված եմ, որ որևէ մեկը չի ուզում նորից զոհ, դուրս եկեք փողոց»,- կոչ հղեց «5165» կուսակցության նախագահ Կարին Տոնոյանը։
Նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ վաղը 18։30-ին նորից նախատեսված է հավաք Հանրապետության հրապարակում։
Նշենք, որ մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանի, փաստաբան Արա Զոհրաբյանի, նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի և Վազգեն Պետրոսյանի նախաձեռնած Ազատագրական շարժման իրազեկման ակցիան, որն այսօր առավոտից քայլերթով անցավ գլխավոր բուհերի՝ ԵՊՀ-ի, Պոլիտեխնիկի, Ագրարային, Բժշկական, Տնտեսագիտական, Մանկավարժական համալսարանների մոտով, եզրափակվեց Հանրապետության հրապարակում հանրահավաքով՝ հայտնում է Yerkir.am-ը։
Շարժմանը երեկվանից միացել են տարբեր հասարակական-քաղաքական գործիչներ և կազմակերպություններ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Շարժման հիմնադիրներից Նաիրի Հոխիկյանը տարածել էր մեկնարկած Ազատագրական շարժման նպատակը, որը ներկայացնում ենք ստորև.
«Հայրենակիցներ, մեկնարկել է ազատագրական շարժումը, որի նպատակն է.
- կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը,
- թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն,
- պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը:
Մեր պայքարը հայկական պետականության պահպանման համար է։ Մեր երկրի անվտանգությունը ամեն մեկիս ձեռքում է' Սյունիքից մինչև Տավուշ, Շիրակից մինչև Արցախ»։